Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Նիկոլ Փաշինյան․ Հայաստանում պետք է գործի անկախ դատական համակարգ
15/01/2019 14:39
Կիսվել

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանում պետք է գործի անկախ դատական համակարգ

Հայաստանում պետք է գործի անկախ դատական համակարգ, ցանկացած տեսակի միջամտությունն անթույլատրելի է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով դատաիրավական համակարգում տեղի ունեցող զարգացումներին:

«Մարդկանց մոտ հարցեր են ծագում՝ ասելով, թե այս կամ այն անձին բռնեցին, հետո բաց թողեցին: Արձանագրենք մի բան, հույս ունեմ, որ բոլորդ, առանց որևէ վերապահման, գիտեք, որ ես այդ բռնելու և բաց թողելու հետ որևէ կապ չունեմ: Դրանք իմ որոշման տիրույթի հարցեր չեն: Դա ոչ թե այն պատճառով, որ չունեմ հնարավորություն ազդելու պրոցեսի վրա, այլ կարծում եմ, որ Հայաստանում պետք է գոյություն ունենա անկախ դատական համակարգ: Դրա կարևոր պայմաններից մեկը քաղաքական կամքն է, այնուհետև ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծելը:  Եթե ես չեմ զանգում դատավորներին, դա դեռ երաշխիք չէ, որ ոչ ոք չի զանգում, այդ թվում, այդ դատական համակարգը ձևավորած շրջանակից: Մենք դատական դիկտատուրայի ճանապարհով չենք գնալու, մեզ համար կարևոր է վերլուծել իրավիճակը և թացը չորից տարբերել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին: Նա ճիշտ չի համարում այն դիտարկումները, թե հիմա ճանապարհ են փակում, որովհետև հեղափոխության օրերին էլ են ճանապարհներ փակվել:

«Ասում են՝ բա լա՞վ է, որ դուք փակում էիք: Հարգելի քաղաքացիներ, մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը: Այսօր մեր քաղաքացիներն իրենց իշխանությունը ձևավորել են ազատ, արդար ընտրություններով: Եվ այդ իշխանությունը պետք է առկա խնդիրները լուծի: Մարդիկ ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել: Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, մենք էլ բաց ենք թողել: Մեր իշխանության, կառավարության գործունեության արդյունքում են տեղի ունեցել այդ բացահայտումները: Հիմա այն գործողությունները, որոնք արվում են ճանապարհները փակելու հետ կապված, արվում են ուղիղ ընդդեմ կառավարության: Կրկին հուսահատ շեշտադրումներ են ի հայտ գալիս, թե տեսեք կառավարությունը չի կարող ճանապարհները բաց պահել, ոչինչ չի փոխվում և այլն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է, ապա դա դեռ չի նշանակում, որ նրան ուղղված մեղադրանքները վերացվել են: Նա վստահեցրեց, որ գործի նախաքննությունը գնալու է մինչև վերջ՝ հասնելով դատական գործընթացին:

«Անկեղծ, ինձ համար էլ տհաճ էր, որ իմացա խափանման միջոցը փոխելու մասին: Բայց հենց դա է խնդիրը, անկախ դատական իշխանություն գոյություն չի ունենում այն ժամանակ, երբ իշխանությունը փորձում է դատական համակարգից իր համար միայն հաճելի լուրեր լսել: Մյուս կողմից ես գտնում եմ, որ պատասխանատվության անխուսափելիությունը շատ կարևոր սկզբունք է և որևէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից: Էջմիածնում մի քանի կլաններ են եղել, միշտ իրար դեմ պայքարել են: Իմ տպավորությամբ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և այս ֆոնի տակ կլանային հարաբերություններ հաստատել Էջմիածնում: Դա չի անցնելու: Որոշ նախկին կլանային ուժեր փորձում են իրավիճակից օգտվել: Ժողովուրդն իր իշխանությանը ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եթե ուզում են իրավիճակը կաթվածահար անեն, ուրեմն գործում են ուղիղ կառավարության դեմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ քաղաքացիները կարող են իրենց կարծիքը արտահայտել, բայց ոչ իրավիճակը կաթվածահար անել: Նա կոչ արեց այդ ճանապարհով չգնալ:

«Ես ուզում եմ խնդրել, որ փաստաբաններին չընկալեք հանրության թշնամի: Մենք վենդետա չենք ուզում, մենք ուզում ենք արդարադատություն, իսկ դրա ամենակարևոր նախապայմանը անկախ համակարգն է, ինչպես նաև մեղադրյալի պաշտպանության իրավունքը, որ պետք է իրականացվի պաշտպանի միջոցով: Ես վստահեցնում եմ՝ Հայաստանում ոչ մի կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85