
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
Հունվարի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից։
Կողմերը կարևորել են հարևան պետությունների միջև սերտ համագործակցության պահպանումն ու ընդլայնումը`ընդգծելով դրական փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է հարկային քաղաքականության ընդհանուր ուղղություններին` նշելով, որ հարկային համակարգում նախատեսվող փոփոխությունները գտնվում են ակտիվ քննարկումների փուլում: Նա ընդգծել է, որ փոփոխությունները կիրականացվեն հավասարակշռված և արդար մոտեցումների կիրառմամբ, և դրանց ճիշտ ընկալման նպատակով քննարկումներում լայնորեն ներգրավված են նաև հասարակության շահագրգիռ շերտերը: