Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին
Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Նախատեսվում է վարչապետի մասնակցությունը Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-25-ը տեղի ունենալիք միջազգային տնտեսական համաժողովին», – նշեցին վարչությունից:
Համաժողովի թեման է «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»: