
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին կմեկնի Մոսկվա. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում նախատեսված է նրա ելույթը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը նախատեսված է հունվարի 25-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միությունում 2019թ. նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ»,- նշված է հաղորդագրությունում: