Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվել է շահումով խաղերի գովազդի սահմանափակման մասին օրինագիծը
07/05/2019 18:43
Կիսվել

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվել է շահումով խաղերի գովազդի սահմանափակման մասին օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 7-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն առաջարկում է, որպեսզի տոտալիզատորների եւ ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ թույլատրվի իրականացնել ժամը 22-00-ից մինչեւ առավոտյան 7-00-ը՝ ոչ ավելի, քան 3 րոպե: Ըստ այդմ՝ գովազդը հեռուստատեսությամբ չի կարող մեկ ժամվա ընթացքում երկու անգամից ավելի լինել, եւ այդ ընթացքում ընդհանուր տեւողությունը չի կարող 60 վայրկյանից ավելի լինել: Ռադիոընկերություններով գովազդն առաջարկվում է իրականացնել առավոտյան 08:00-ից մինչեւ երեկոյան 22-00: Առաջարկվում է ամբողջությամբ վերացնել արտաքին գովազդը, իսկ կայքերում թույլատրել 20 տոկոսի չափով եւ այլն: Նշվել է, որ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով տոտալիզատորների ու ինտերնետ շահումով խաղերի գովազդը չի կարող իրականացվել մանկապատանեկան հաղորդումներին նախորդող եւ հաջորդող մեկ ժամվա ընթացքում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ծովինար Վարդանյանը:

Կառավարության դրական կարծիքն ու նաեւ առաջարկները ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարարԱրմեն Հայրապետյանը: Մասնավորապես, Կառավարությունն առաջարկել է հեռուստատեսային գովազդը հեռարձակել գիշերային ժամերին՝ 24:00-ից առավոտյան 06:00-ն: Եզրափակիչ ելույթում հեղինակն այս առաջարկն ընդունելի չի համարել:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական դիրքորոշումներն ու առաջարկներն են ներկայացրել պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Աննա Կոստանյանը, Բաբկեն Թունյանը եւ Ալեն Սիմոնյանը: Պատգամավորները կարեւորել են նշված դաշտի կանոնակարգումը, որն ինչ-որ չափով հնարավոր կլինի իրականացնել նախաձեռնության ընդունմամբ:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծի փաթեթին:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75