
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդիպում կունենա Չինաստանի նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանն առավել հավակնոտ պետք է լինի Չինաստանի հետ հարաբերություններում:
Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում է այց կատարել Չինաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում այդ երկրի ղեկավարության հետ: «Հանդիպում կունենամ Չինաստանի նախագահի և վարչապետի հետ: Նաև կմասնակցենք «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը: