Փաշինյանի որոշմամբ փոխնախարարներ են ազատվել պաշտոններից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի խումբ փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշմամբ` կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը, սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը և Բաբկեն Տեր Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը և Գևորգ Լոռեցյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Հակոբ Վարդանյանը և Վարդան Գևորգյանը, մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը և Նազենի Ղարիբյանը: