
Արմեն Սարգսյան. Արվեստի և մշակույթի ոլորտներում Հայաստանն ունի արհեստական բանականության զարգացման մեծ ներուժ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում Հռոմում հանդիպել է Իտալիայում IBM ընկերության հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզիի հետ։
Ֆաբրիցիո Ռենզին այս տարի այցելել էր Հայաստան և նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերել համագործակցություն սկսելու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ:
Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների մշակութային գերիշխանությունը միասին աշխատելու լուրջ երաշխիք է։ Անդրադարձ է կատարվել արվեստն ու մշակույթը հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու հնարավորություններին՝ այդ գործում կարևորելով նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության դերը։ Գաղափարը համարելով բավականին հետաքրքիր ու խոստումնալից՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ հաճախ տեխնոլոգիաներն ասոցացվում են միայն զենքի, պաշտպանական ոլորտի հետ, մինչդեռ դրանք շատ կարևոր դեր կարող են խաղալ մշակույթի ասպարեզում։ Նշվել է, որ այս ոլորտը կարող է դառնալ հայ-իտալական համագործակցության ևս մեկ հեռանկարային ուղղություն։
Մասնավորապես արվեստի, մշակույթի ոլորտներում Հայաստանն ունի արհեստական բանականության զարգացման մեծ ներուժ: Այդ բնագավառներում արհեստական բանականության վրա հիմնված հարթակի ստեղծումը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել երկու երկրների համագործակցության համար։ Նպատակահարմար է դիտարկվել էլեկտրոնային այնպիսի մի հարթակի ստեղծումը, որտեղ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու արհեստական բանականության տարրերը, կներկայացվեն հայկական մշակութային արժեքներ ոչ միայն Հայաստանից, այլև ողջ աշխարհից։
Կարևորվել է նաև արվեստի, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում հետազոտական, վերլուծական աշխատանքների իրականացումը։
Նախագահ Սարգսյանը կարևորել է ձեռք բերած պայմանավորվածությունները գործնական հիմքի վրա դնելը, կողմերի թիմերի հետևողական աշխատանքը, հստակ ժամանակացույցի մշակումն ու գործողությունների իրականացումը։ Դրանք վերջնական տեսքի կբերվեն Ֆաբրիցիո Ռենզիի՝ Հայաստան առաջիկա այցի ընթացքում։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։
10:30 08/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 397.00 | 400.00 |
AMD / EUR | 421.00 | 428.00 |
AMD / RUR | 5.49 | 5.62 |
դոլար | ||
դոլար | ||
-
21:00 02/02Հայկ Եսայան. 2023թ.-ին ևս 120,000 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել գերարագ կապից
-
16:52 31/01Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
16:19 08/02Փոփոխվել են Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների ամսավճարները
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ