Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՅԱԿՈՒՆԻՆԻՆ
13/06/2009 17:06
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՅԱԿՈՒՆԻՆԻՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ` հունիսի 12-ին, հանդիպում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։ Վլադիմիր Յակունինը ՀՀ վարչապետին է փոխանցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի ողջույնը եւ բարեմաղթանքը։

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Զրույցի սկզբում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահը ասել է, որ Հարավկովկասյան երկաթգծի ղեկավարությունը եւ հայ գործարարները բացել են երկաթուղու կարիքների համար նախատեսված արտադրանքի ցուցահանդես, որտեղ ներկայացված արտադրանքն արդեն այսօր մեծ պահանջարկ ունի։

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ երկաթուղային ներքին ցանցի զարգացման եւ կոնցեսիոն պայմանագրի կատարման հարցերին։ Ծրագրվում է այս տարի շարունակել վերականգնողական աշխատանքները։ Վլադիմիր Յակունինը վստահեցրել է , որ ֆինանսատնտեսական ճգնաժամը չի կարող խոչընդոտել ծրագրերի իրականացմանը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը առաջնահերթ նշանակություն է տալիս Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությանը։ Նախագծի մանրամասն ուսումնասիրման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը այս ամսվա վերջին կգումարի իր առաջին նիստը եւ կքննարկի ինչպես ծրագրի ֆինանսավորման, այնպես էլ շահագրգռված երկրների մասնակցության հարցերը։

Տիգրան Սարգսյանը եւ Վլադիմիր Յակունինը բարձր են գնահատել տրանսպորտի դերը երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում եւ պայմանավորվել այսուհետեւ եւս ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի երկաթուղու զարգացման խնդիրները։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58