Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Վարչապետի մոտ քննարկվել է Զինված ուժերում սննդի մատակարարման նոր համակարգի ներդրման ծրագրի ընթացքը
17/03/2020 23:18
Կիսվել

Վարչապետի մոտ քննարկվել է Զինված ուժերում սննդի մատակարարման նոր համակարգի ներդրման ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը և ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմի պաշտոնատար անձինք, սննդի մատակարարման գործընթացում ներգրավված տեղական մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք:

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցերը: Հատկապես հիմա այս քննարկումն առավել կարևորվում է, որովհետև մենք ի սկզբանե այս ծրագիրը դիտարկել ենք որպես աջակցություն մեր ներքին շուկային, և մանավանդ այսօրվա ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է, որ մենք կարողանանք արդյունավետ շարունակել այս ծրագիրը, բայց նաև պատասխան ունենանք բոլոր հարցերին»:

Խորհրդակցությանն արծարծվել են ԶՈՒ-ում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման ընթացքին առնչվող հարցեր: Ներկայացվել են պիլոտային ծրագրի շրջանակում Պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ ՊՎԾ կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, գործընթացի լիարժեք կազմակերպման արդյունավետ մեխանիզմների, ծառայությունների մատուցման ամբողջական շղթայի ձևավորման ուղղությամբ անելիքների, առկա խնդիրների և հետագա քայլերի շուրջ:

Վարչապետը նկատել է՝ պետության առաջնահերթություններից է Զինված ուժերին որակյալ սննդի մատակարարման արդյունավետ համակարգի ձևավորումը, և այս գործընթացը պետք է կազմակերպել առավելագույնս թափանցիկ՝ բացառելով որևէ չարաշահում: Հետագա անելիքների համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գործընթացն իրականացնել մրցութային ընթացակարգերով՝ ընդգծելով, որ մրցույթների օրինականության և թափանցիկության առումով որևէ կասկած չպետք է լինի, և առկա խնդիրների լուծմանը պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում:

Կառավարության ղեկավարը ողջունել և կարևորել է փոխգործակցության մթնոլորտում աշխատանքների շարունակականությունը և տվել համապատասխան հանձնարարականներ:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84