Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅ ԵՎ ԼԵՀ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
29/07/2011 11:27
Կիսվել

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅ ԵՎ ԼԵՀ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում են ունեցել հայ և լեհ գործարարների հետ, ողջունել հայ-լեհական գործարար համաժողովի մասնակիցներին: Իր ողջույնի խոսքում ՀՀ նախագահը, մասնավորապես, նշել է.  «Նման հանդիպումների, համաժողովների կլոր սեղանների պարբերաբար կազմակերպումը լավ հնարավորություն է գործարարների համար` հաստատելու կապեր և ուրվագծելու հետագա համագործակցության ուղիները: Դրանք էապես նպաստում են առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը և տնտեսական օղակների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանը: Վերջին 20 տարիներին հայ-լեհական տնտեսական հարաբերությունները բնականոն զարգացում են ապրել, ոլորտը կարգավորված է մի շարք երկկողմ պայմանագրերով: Բայց պետք է ընդունել, որ դեռևս շատ աշխատանք ունենք անելու` երկկողմ առևտրատնտեսական կապերը զարգացնելու, չիրացված ներուժն օգտագործելու համար: Այսօրվա առևտրաշրջանառության ծավալները մեզ չեն կարող գոհացնել. 32 մլն. դոլարը մեր հնարավորությունների համար շատ չնչին ցուցանիշ է: Կարծում եմ, որ անհրաժեշտ է երկուստեք լուրջ աշխատանք տանել, որպեսզի հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունները հասնեն քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում մեր փոխգործակցության մակարդակին»: 

«Ուրախ եմ, որ վերջին երկու տարում որոշակի դրական տեղաշարժի ենք հասել: Տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկու նիստ՝ մեկը Երևանում, մյուսը Վարշավայում, արդեն հաստատվել է Վարշավա-Երևան օդային չվերթը: Կարծում եմ, սա դրական ազդեցություն կարող է ունենալ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լեհ գործարարների համար հնարավոր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ աշխատանքներ են իրականացվում հարկային, մաքսային ոլորտներում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, ինչն ավելի հասանելի, թափանցիկ և դյուրին կդարձնի բիզնես ընթացակարգերը և այսպիսով՝ զգալիորեն կնպաստի երկկողմ գործընկերային կապերի ակտիվացմանը: 

«Հայաստանի ավանդույթները, գիտական և տեխնոլոգիական ներուժը զարգացման նախադրյալներ են ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, դեղագործության, քիմիական արդյունաբերության ոլորտների համար: Այստեղ իրոք հնարավորությունները շատ են: Հայաստանում բացվում են Ազատ առևտրի գոտիներ, որտեղ գործարարները Հայաստանի համար նորարարական-փորձարարական աննախադեպ ծրագրեր իրականացնելու հնարավորություն են ստանում: Ազատ առևտրի գոտիները կարող են խթան հանդիսանալ ոչ միայն Հայաստանի գործարարների նորարարական նախաձեռնությունների իրականացման, այլ նաև լեհ ու այլ երկրների գործարարների համար: Մենք պատրաստակամ ենք այս ուղղությամբ նույնպես քայլեր ձեռնարկել` մեր տնտեսության մեջ լեհական կապիտալի ծավալների մեծացման նպատակով: 

Երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում նաև Հայաստանում ներկայումս արագ զարգացող ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում` «Հյուսիս-Հարավ» մայրուղու, նոր ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագրերի շրջանակներում: Դրանք մի քանի միլիարդանոց ծրագրեր են և լավ հնարավորություն են բացում լեհական ընկերությունների համար»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, համագործակցության լուրջ ներուժ կա գյուղատնտեսական արդյունաբերության, շինարարության, թեթև արդյունաբերության, ոսկերչության, զբոսաշրջության, քիմիայի ոլորտներում: Նախագահը հաջողություն է մաղթել հայ և լեհ գործարարներին և հույս հայտնել, որ Լեհաստանի նախագահի հաջորդ այցելության ընթացքում Հայաստանում կլինեն լեհ ներդրողներ, կարձանագրվի ապրանաքաշրջանառության ծավալների եռակի, քառակի աճ: 

ԼՀ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին շնորհակալություն է հայտնել իր այցելության ընթացքում գործարար շրջանակների հանդիպման հնարավորության համար, ընդգծելով, որ Լեհաստանում պատրաստակամությամբ և հաճույքով են հիշում հայ-լեհական հարաբերությունների դարավոր պատմությունը, ինչպես նաև հայ համայնքի ներկայությունն ու այն նպաստը, որ նրանք ունեցել են Լեհաստանի պատմության ընթացքում:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21