Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
14/10/2010 16:41
Կիսվել

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Շիրակի եւ Լոռու մարզերում պետական միջոցներով իրականացվող կառուցապատման աշխատանքների եւ մեկ շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, Շիրակի եւ Լոռու մարզպետները, Գյումրիի քաղաքապետը, շինարարությունն իրականացնող “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը խորհրդակցությանը մասնակցող բոլոր պատասխանատուներին եւս մեկ անգամ հիշեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը` խստագույնս հետեւել պետական սուղ միջոցներից աղետի գոտում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների որակին եւ ժամանակացույցին` ապահովելով մարդկանց բնակության համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային, ենթակառուցվածքային նվազագույն բոլոր պայմանները: “Որակի հետ կապված ցանկացած թերություն հայտնաբերելու դեպքում` շինարարությունը պետք է դադարեցնել եւ կառուցապատողին պարտավորեցնել անմիջապես շտկել թերությունը, որպեսզի բնակիչները հետագայում խնդիրներ եւ դրանց հետ կապված դժգոհություններ չունենան: Պետությունն անում է ամեն հնարավորը` մարդկանց բնակարանով ապահովելու կենսական նշանակության այդ խնդրի լուծման համար, ուստի շինարարությունն իրականացնողների եւ այլ պատասխանատուների պատճառով չպետք է դժգոհություններ առաջանան”,-ասել է Նախագահի աշխատակազմի ղեկավարը: 

ՀՀ քաղաքաշինության նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է Սպիտակ քաղաքում եւ գյուղական բնակավայրերում կառուցապատման աշխատանքների ընթացքը, Գյումրիի “Մուշ-2” թաղամասում բնակելի շենքերի շինարարության ժամանակ հայտնաբերված թերությունների շտկման նպատակով ձեռնարկված աշխատանքն ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ այսուհետ դրանք բացառելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Խորհրդակցության ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9