Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐԻՆ
23/06/2011 12:29
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին, Արման Սահակյանը փորձառու գործիչ է, ունի կառավարման հարուստ փորձ, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, և դա այն բանի գրավականն է, որ նոր պաշտոնում նա կկարողանա արդյունավետ կազմակերպել և իրականացնել աշխատանքները: «Այդ տեսակետից ես ցանկանում եմ շնորհավորել Արման Սահակյանին այս պաշտոնն զբաղեցնելու կապակցությամբ և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք: Համոզված եմ, որ աշխատանքային կոլեկտիվը կստեղծի այն մթնոլորտը, որը հնարավորություն կտա պարոն Սահակյանին միանգամից անցնել իր պարտականությունների կատարմանը: Միևնույն ժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Կիրակոսյանին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Բավական մեծ բեռ էր դրված տիկին Կիրակոսյանի ուսերին, և մենք կարողացանք համատեղ ջանքերով բավական լուրջ բարեփոխումներ իրականացնել այս ոլորտում: Մենք հարգել ենք տիկին Կիրակոսյանի աշխատանքից ազատվելու դիմումը և ցանկանում եմ կառավարության և իմ անունից շնորհակալություն հայտնել նրան համագործակցության և կատարված աշխատանքների համար», – նշել է վարչապետ Սարգսյանը:

Կարինե Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել Արման Սահակյանին:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանը նշել է, որ իրականացնելու է բոլոր ծրագրերը և կառավարության կողմից կատարվող բարեփոխումները, ինչպես նաև ջանքեր է գործադրելու ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08