Պաշտոնական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
09/04/2010 19:51
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։ Հանձնաժողովը քննարկել է բարեգործական 12 ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են`

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնի գյուղի համայնքային կոնտրոնի հիմնանորոգում ծրագիրը։

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Սկաուտական ճամբարի գործունեություն» ծրագիրը, որի նպատակն է ընդլայնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո գյուղին հարող տարածքում ստեղծված ճամբարը եւ կազմակերպել 2010 թվականին ամառային ճամբարի գործունեությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Աշխատավորական սեղանատան» ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգի վերակառուցման, միաբանական նոր ճաշարանի շինարարության եւ դիվանատան շրջակայքի բարեկարգման աշխատանքների իրականացման ծրագրերը։

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան-Վանաձոր» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը։

Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Տուբերկուլյոզի եւ դեղորայքակայուն տուբերկուլյոզի վերահսկման ինտեգրացված ծրագրի ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։

«Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցություն» ծրագիրը։

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը։

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների կայուն զարգացոմ», «Ամառային ճամբար խոցելի ընտանիքների երեխաների համար եւ հոգեւոր վերելք Հայաստանի Հանրապետության հեռավոր գյուղերում» եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահական ծառայությունների որակի բարելավում» ծրագրերը։

Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69