Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
01/10/2010 10:46
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Շնորհավորելով ներկաներին և չինաստանի ժողովրդին` կառավարության ղեկավարն ասել է. «Հայաստանի կառավարության անունից ուրախ եմ ընձեռնված հնարավորության համար` ի դեմս Ձեզ շնորհավորել չին ողջ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծման օրվա կապակցությամբ։ Այս տոնական օրը ցանկանում եմ Չինաստանի ժողովրդին մաղթել խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն և բարգավաճում։
Մեր երկրների ու ժողովուրդների միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, որոնց հատուկ է քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակն ու վստահությունը։ Ունենալով նման վստահելի հիմք` մենք այսօր ձգտում ենք զարգացնել և կատարելագործել փոխշահավետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում։ 

Այս առումով կարևոր դեր են խաղում ամենբարձր մակարդակի փոխայցելությունները։ Մեր երկրների միջև համագործակցության ոլորտների ընդլայնմանն էր ուղղված մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահի պետական այցը Չինաստան, որը կայացել է այս տարվա գարնանը։ Այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի նախագահ Հու Ձինտաոուին, մասնակացել է «Շանհայ Էքսպո- 2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման հանդիսությանը և մասնավորապես այցելել Շանսիի նահանգ, որտեղ ներկա է գտնվել հայ-չինական Շանսի-Նաիրիտ գործարանի բացման արարողությանը։ Այդ ձեռնարկությունը համատեղ նախագծերի իրականացման առաջամարտիկն է։ Եվ այսօր մենք ձգտում ենք գտնել նոր ոլորտներ, փոխշահավետ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։ 

Համագործակցության նոր հորիզոններ գտնելու համար առիթ հանդիսացավ նաև վերջերս կատարած իմ այցը, որի ընթացքում եղա Պեկինում, Շանհայում և Սիչուան նահանգում։ 

Այդ կապակցությամբ օգտվելով առիթից` ցանականում եմ երախտագիտությունս հայտնել Չինաստանի իշխանություններին սրտաբացության, ջերմության և բացառիկ հյուրասիրության համար, որը ցուցաբերվել է մեզ այցի ընթացքում։ 
Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պատրաստակամություն է հայտնվել երկկողմանի հարաբերությունների բազմաբովանդակ զարգացման համար։ Առաջնային են համարվել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են լեռնահանքային արդյունաբերությունը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսությունը, տուրիզմը և բարձր տեխնոլոգիաները։ Մենք հավաստել ենք մեր շահագրգռվածությունը ինտենսիվ մշակութային փոխանակման համար։
Այդ ընթացքում դարձանք այն հիրավի հսկայական փոփոխությունների վկան, որոնք տեղի են ունենում Չինաստանում։ Հաշված տասնամյակների ընթացքում Չինաստանը դարձավ աշխարհի երկրորդ տնտեսությունը` արձանագրելով տպավորիչ նվաճումներ նաև սոցիալական զարգացման ոլորտում։ Մենք հսկայական իրականացումների վկան ենք, որոնք, կարծում եմ, ունեն պատմական նշանակություն ոչ միայն Չինաստանի ժողովրդի համար, այլև մեծ ազդեցություն` աշխարհում ընթացող քաղաքական ու տնտեսական գործընթացների վրա։ 

Այդ նվաճումների խորհրդանիշն ու միևնույն ժամանակ մարմնավորումը դարձավ “Շանհայ Էքսպո 2010” համաշխարհային ցուցահանդեսը։ Մեծածավալ այդ միջոցառման շնորհիվ Շանհայն այսօր դարձել է աշխարհի ձգողության կենտրոններից մեկը։ Համաշխարհային ցուցահանդեսը եզակի հնարավորություն է ոչ միայն միջմշակութային շփման ու փոխհարստացման համար, այլև վերածվել է մի վայրի, որտեղ ի հայտ են գալիս նոր գաղափարներ ու նախաձեռնություններ»։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98