Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՃԳՆԱԺԱՄԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՄԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ
08/06/2010 17:16
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՃԳՆԱԺԱՄԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՄԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը` ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությանե քննարկման ժամանակ.
«Ազգային ժողովում, հանձնաժողովների համատեղ նիստում մենք մանրակրկիտ ներկայացրել ենք 2009 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը։ Հակիրճ կանդրադառնամ 2009 թվականի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությանը։ Ծրագիրն արտացոլված է նաև թվերով` հաշվետվության մեջ, որը ձեզ ներկայացված է։ Առաջինը պետք է նշեմ, որ 2009 թվականը նորագույն պատմության մեջ բավակնին լուրջ մարտահրավեր էր մեր տնտեսական և ֆինանսական համակարգերի համար, ինչպես նաև մեր սոցիալական պաշտպանության ցանցի դիմադրողականության գնահատման առումով։ Ունենալով 14,2 տոկոս տնտեսական անկում, միևնույն ժամանակ փաստում ենք, որ մեր ֆինանսական, սոցիալական և տնտեսական համակարգը դիմադրողականության բարձր աստիճան դրսևորեցին, և հակաճգնաժամային մեր ծրագրերը դրական արդյունք տվեցին` առաջին հերթին հնարավորություն տվեցին մեղմացնել սոցիալական բացասական հետևանքերը։ Երկրորդ` դրանք ուղղված էին տնտեսական աճը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու գործին։ Մեր ռազմավարության տրամաբանությունը բավական պարզ էր և հասկանալի։ Այն պարագայում, երբ համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամը բերել էր մասնավոր ներդրումների կտրուկ նվազեցման Հայաստանի Հանրապետությունում, անհրաժեշտ էր, որպեսզի կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունն ուղղված լինի տնտեսությանը` խթանիչ մեխանիզմների ներդրմամբ, ինչը եւ մենք իրականացրեցինք, մասնավորապես, որդեգրելով այն քաղաքականությունը, որ ճգնաժամի պարագայում նպատակահարմար չէր բյուջետային ծախսերը կրճատելու` հարկային եկամուտների նվազմանը զուգահեռ։ Հասկանալի է, որ այդ պարագայում կառավարությունն ավելացնում է իր պարտքերը եւ հարկային բեռը, ինչը եւ տեղի ունեցավ։
 
2009 թվականի ընթացքում 13 տոկոսանոց արտաքին պարտքը մենք հասցրեցինք մինչեւ 36 տոկոս համախառն ներքին արդյունքի մեջ եւ ներգրավեցինք լրացուցիչ ֆինանսական միջոցեր, որոնք ուղղվեցին պետական բյուջեի միջոցների ծախսմանը։ Արդյունքում ավելացավ պետական բյուջեի դեֆիցիտը, եւ մենք 2009 թվականին արձանագրեցինք վերջին տասը տարիների համար ամենաբարձր բյուջետային դեֆիցիտի ցուցանիշ` շուրջ 7,4 տոկոս։ Այս ընդլայնողական քաղաքականության ներքո կարևոր հարց էր, թե պետությունն ինչ ծախսեր պետք է իրականացնի։ Ակնհայտ է, որ առաջին հերթին մեր ծախսերը պետք է իրականացվեն ենթակառուցվածքների ոլորտում` ճանապարհաշինարարություն, ոռոգման համակարգ, խմելու ջուր, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում և բիզնես միջավայրում ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելուն։ Դա մեր հակաճգնաժամային ծրագրի առաջին բաղկացուցիչ մասն էր։ Վարկային միջոցներն ուղղվեցին հիմնականում այդ ծրագրի համար։ 2009 թվականին մենք պատմության մեջ ամենաշատ ճանապարհները կառուցեցինք` 411 կմ։ Անցկացրեցինք նաև խմելու ջրերի ցանց և այլն։ Երկրորդ ֆունդամենտալ ուղղությունն այն էր, որ մենք պետք է բարելավեինք բիզնես միջավայրը, եւ աշխատանքներն այդ ուղղությամբ ընթացան։ Առաջինը` ստեղծվեցին փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ, մի կողմից` հարկային ռեսուրսներ տրամադրվեցին, մյուս կողմից` օրենսդրական դաշտը բարեփոխվեց, հարկային բեռը թեթևացրեցինք` հարկային վարչարարությունը պարզեցնելով, ինչը նույնպես մենք ձեզ հետ իրականացրեցինք։ Արդյունքում` հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի վրա նվազեց, ինչը բարձրացրեց մեր տնտեսության դիմադրողականությունը։ Երրորդ ուղղությունը, կառուցվածքաստեղծ, համակարգաստեղծ ձեռնարկություններին օժանդակելն էր, որոնք ժամանակավոր դժվարություններ ունեին` պայմանավորված համաշխարհային բացասական գների կոնյուկտուրայով։ 
 
Օպերատիվ ձևով այդպիսի ֆինանսական օժանդակություն տրամադրվեց խոշոր ձեռնարկություններին, և դա նպաստեց, որ հազարավոր աշխատատեղեր պահպանվեցին, կրճատումներ տեղի չունեցան։ Մեզ հաջողվեց մեղմացնել սոցիալական լարվածությունը խոշոր ձեռնարկություններում, իսկ տրամադրված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ վերադարձվեցին պետական բյուջե։ Դա նույնպես վկայում էր այդ միջոցառումների արդյունավետության մասին։ Հասկանալի է, որ այս հակաճգնաժամային միջոցառումների ընդլայնողական քաղաքականությունն իր ազդեցությունը պետք է թողներ տնտեսության վրա, և մենք դա արձանագրեցինք 2009 թ. երկրորդ կիսամյակում։ Տնտեսական անկումը 18.3 տոկոսից սկսեց նվազել, և մենք տարին ավարտեցինք 14.2 տոկոսով, իսկ 2010 թ. այդ միջոցառումները տվեցին իրենց դրական արդյունքը, և մենք չորս ամիսների ընթացքում արդեն իսկ ունեինք 7.2 տոկոս տնտեսական աճ։ Մենք համոզված ենք, որ 2010 թ. ցուցանիշները կլինեն ավելի բարձր, քան մենք կանխատեսում էինք տարվա սկզբում։ Այս հակաճգնաժամային միջոցառումները հիմնված էին մեկ կարեւոր գաղափարի վրա, այն է` պետությունն իր սոցիալական պարտավորությունները պետք է կատարեր ամբողջությամբ։ Ավելին, պետք է նշեմ, որ 2009 թ. մենք ավելացրել ենք թոշակները, եւ թոշակային ֆոնդը աճել է 16 տոկոսով։ Ավելացրել ենք սոցիալական նպաստները, և հասկանալի է, որ այս միջոցառումները նույնպես հնարավորություն են տվել մեղմել ճգնաժամի բացասական սոցիալական հետեւանքները։ 
 
Միևնույն ժամանակ ճգնաժամը հնարավորություն է բացահայտելու մեր տնտեսական համակարգի ուժեղ և թույլ կողմերը և դասեր քաղել ապագայի համար։ Առաջին կարևորագույն դասը մեզ համար տնտեսության և դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն է, որի պատճառով էլ մեզ մոտ անկումն ավելի մեծ էր, քան այլ երկրներում։ Ընդհանուր առմամբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ այն երկրները, որտեղ տնտեսության դիվերսիֆիկացիան ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, հիմնականում զարգացած երկրներն, ունեին ավելի ցածր տնտեսական անկման ցուցանիշներ ի համեմատություն զարգացող երկրների, որտեղ տնտեսական անկման ցուցանիշները ավելի բարձր են։ Խնդիրը, որ մեր առջև կանգնած է, բարձրացնել մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը և, իհարկե, կախվածությունը միայն շինարարական ոլորտից, որտեղ էլ անկումը ամենամեծն էր, և շինարարության տեսակարար կշիռն էլ համախառն ներքին արդյունքի մեջ ամենաբարձրն էր։ Հասկանալի է, որ շինարարության մեջ մասնավոր ներդրումների նվազումն էական հարված հասցրեց մեր համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա, և մոտակա տարիների համար մեր տնտեսական համակարգի գերագույն խնդիրը պետք է լինի դիվերսիֆիկացիայի բարձրացումը։ Երկրորդ խնդիրը մրցակցային միջավայրն է և մրցակցային կանոնները, որը հենց նաև խթան է հանդիսանում ներդրումների և նոր ոլորտների ի հայտ գալու համար։ Այստեղ մենք լուրջ անելիքներ ունենք և միասին պետք է լինենք հետևողական, մի կողմից, հարկային եւ մաքսային բարեփոխումները հասցնելու իր տրամաբանական ավարտին, մյուս կողմից` բարելավելու մրցակցային դաշտը։
 
Երրորդ դասը մեզ համար էքսպորտային պոտենցիալի բացահայտումն է և էքսպորտի խրախուսումը, նոր աշխատատեղերի ստեղծումը։ Այն նախաձեռնությունները, որ մենք այսօր իրականացնում ենք, մասնավորապես, Զվարթնոց օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, պետության մասնակցությամբ էքսպորտը խթանող ձեռնարկությունների հիմնադրումը, գյուղատնտեսության ոլորտում նոր մեխանիզմների ներդրումը, այս ամենը նպաստելու է էքսպորտի պոտենցիալի բացահայտմանը։ 
 
Չորրորդ դասը մեզ համար ռեֆորմներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունն է, որը հնարավորություն է տալու արդիականացնել մեր տնտեսական համակարգը։ 2010 թվականի առաջին հինգ ամիսները ցույց են տալիս, որ ընտրված ռազմավարությունն արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները, և ես կցանկանայի ուղղակի թվարկել մի քանի կարևորագույն ռեֆորմներ, որ մենք ձեզ հետ միասին պետք է իրականացնենք և արդեն սկսել ենք իրականացումը։ Ազգային Ժողովը հաստատել է պարտադիր ապահովագրության վերաբերյալ օրենսդրական փաթեթը, և 2011 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում երրորդ անձանց ռիսկի պարտադիր ապահովագրման ռեժիմը, բնականաբար, ստեղծելու է նոր միջավայր ֆինանսական հատվածում։ Կենսաթոշակային բարեփոխումները հնարավորություն են տալու մեր կենսագործունեության բոլոր ոլորտներում ներդնել ժամանակակից նոր մեխանիզմներ, որոնք բարձրացնում են մեր քաղաքացիների պատասխանատվությունն իրենց տնտեսական և սոցիալական խնդիրների ապագայի վերաբերյալ։ Ազատ տնտեսական գոտու հայեցակարգի ներդրումը հնարավորություն կտա էապես խթանել գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ Պարտադիր աուդիտի ինստիտուտի ներդրումը խոշոր ձեռնարկությունների համար 2010 թվականին ավելի թափանցիկ կդարձնի մեր տնտեսական դաշտը և էապես կհեշտացնի պետական եկամուտների կոմիտեի համար ռիսկերի վրա հիմնված հայեցակարգի ներդրումը։ Մեկ պատուհանի գաղափարի ներդրումը պետական ծառայությունների ոլորտում, ինչը մենք պետք է իրականացնենք 2010 թվականին, էապես կբարելավի, մի կողմից, բիզնես միջավայրը, ձեռնարկությունների գրանցման գործընթացները, մյուս կողմից` մեր քաղաքացիների սպասարկումը կդառնա ավելի դյուրին։
 
Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված մեր միջոցառումները 2009 թվականին տվեցին դրական արդյունք, քանի որ դուինգ բիզնեսի մեր ցուցանիշը յոթը կետով բարելավվեց, բայց հասկանալի է, որ աշխատանքներն այս ուղղությամբ պետք է շարունակվեն։ Երկարաժամկետ բարեփոխումների տեսանկյունից կարևոր են նաև այն պրոյեկտները, որ մենք իրականացնելու ենք ռեալ հատվածում, մասնավորապես ատոմակայանի նոր բլոկի կառուցումը, Հյուսիս-Հարավ ճանապարհային շինարարությունը, Հյուսիս-Հարավ երկաթգծի կառուցումը, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, առողջապահական-էկոլոգիական կենտրոնի ստեղծումը ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա, Տաթևի համալիրի վերականգնման աշխատանքները և այլն։ Բոլոր այն միջոցառումները, որոնք թվարկված են կառավարության ծրագրում, կարծում ենք, որ կնպաստեն այն խնդիրների լուծմանը, որոնք մենք բացահայտեցինք 2009 թվականի ընթացքում։ Իմ գործընկերներն ավելի մանրակրկիտ կներկայացնեն ձեզ թվերով 2009 թվականի բյուջեի կատարողականը, իսկ ավարտելով իմ ելույթը` ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Ազգային Ժողովի պատգամավորներին համագործակցության համար, քանի որ բազմաթիվ հակաճգնաժամային միջոցառումներ մենք կարողացանք իրականացնել ձեզ հետ միասին` ընդունելով օրենքներ, որոնք, մի կողմից, բարելավում էին բիզնես միջավայրը, մյուս կողմից` հստակ մեխանիզմներ էին պարունակում, որպեսզի մեր օգնությունն ու օժանդակությունը ֆինանսական լինի նպատակային և նպաստի տնտեսական աճին։ Կարծում եմ, որ 2010 թվականին մենք ձեզ հետ միասին կարձանագրենք համատեղ աշխատանքների դրական արդյունքները։ Շնորհակալություն»:
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98