Պաշտոնական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ  ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ ՊԱՐԳևԱՏՐԵԼ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
28/09/2010 19:10
Կիսվել

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ ՊԱՐԳևԱՏՐԵԼ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

Այսօր ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգևատրել է նախարարության ոսկե մեդալով` կրթության ոլորտում զգալի ներդրման համար:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, բացի շուկայի առաջատարը լինելուց, նաև լոկոմոտիվ է կորպորատիվ պատասխանատվության ոլորտում, մասնավորապես` կրթության ասպարեզում խոշորաածավալ ներդրումներ կատարելու հարցում: Արմեն Աշոտյանը նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործունեության մոդելի բարձր արդյունավետությունը` ասելով, որ նախարարությունը ևս հետևում է այդ սկզբունքներին:

Ռալֆ Յիրիկյանը Արմեն Աշոտյանին շնորհակալություն է հայտնել պարգևի համար` նշելով, որ այդպիսի գնահատականը ստիպում է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ կորպորատիվ պատասխանատվության սկզբունքներին:

«Տարիներ շարունակ առավել կարևոր ոլորտները` մշակույթը, կրթությունը, առողջապահությունը, բնապահպանությունը և գիտությունը եղել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մենք հավատում ենք մեր երկրի ապագային, սակայն այն չի կարող ավելի լավը լինել, եթե կորիզը, այսինքն` երիտասարդ սերնդի կրթությունը, չապահովվի անհրաժեշտ մակարդակով»,- ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն արդեն համագործակցում է Հայաստանյան 32 բուհերի հետ: Ծրագրի իրականացման մեկից ավելի տարվա ընթացքում տեղական և արտասահմանյան համալսարանների ավելի քան 4400 ուսանող մասնակցել է հրավիրյալ դասախոսությունների, ավելի քան 140-ը` այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, և 150 ուսանող էլ` ընկերության տարբեր վարչություններում անցել են ուսումնական պրակտիկա` ստանալով ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների մասնագիտական խորհրդատվությունը:

Գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձևավորել է գործնական գիտելիքի հսկայական պաշար: Լինելով կորպորատիվ քաղաքացի և հոգալով մեր երկրի երիտասարդ սերնդի մասին, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաստատակամ է երաշխավորված ապագա կերտելու հարցում հայաստանյան երիտասարդությանն աջակցելու և հայրենիքի համար արժեքներ ստեղծելու առումով: Այդ նպատակներից է բխում ՎիվաՍել-ՄՏՍ-ի  ՙԿարիերայի զարգացման  ծրագիրը՚, որն ուսանողներին օգնում է հեռահաղորդակցության ոլորտում համատեղել տեսական և գործնական գիտելիքները:

Կարիերայի զարգացման ծրագիրը գործում է չորս հիմնական ուղղություններով. ուսանողների ստաժավորում, ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, Բաց դռների օրեր, ինչպես նաև ընկերության մասնագետների կողմից անցկացվող բարձրագույն ուսումնական հաստատություններում հրավիրյալ դասախոսություններ և դասընթացներ: Այսպես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի դպրոցը նպատակ է հետապնդում աջակցել ուսանողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետների կողմից անցկացվող դասընթացների միջոցով ընդլայնել մասնագիտական գիտելիքները: Յուրաքանչյուր դասընթաց նվիրված է նեղ մասնագիտական թեմայի և մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել մասնագիտական հմտություններ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69