Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԱԿ-Ի ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՋԱՆՔԵՐԸ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
14/02/2011 17:35
Կիսվել

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԱԿ-Ի ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՋԱՆՔԵՐԸ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Հնարավոր համագործակցության, երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի փետրվարի 14-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ 

Դաֆինա Գերչևան քաղաքապետին է  ներկայացրել քաղաքի արտաքին լուսավորության  համակարգում էներգախնայողության ծրագրի առաջարկ, որը, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, կներկայացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին։ Ծրագրի արդյունքում, փորձագիտական հաշվարկներով,  մայրաքաղաքում էներգածախսերը կկրճատվեն շուրջ 4 անգամ։

Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել ջանքերը, որ գործադրում են ՄԱԿ-ի կառույցները Հայաստանում  իրականացվող տարբեր ծրագրերում։  <<Քաղաքապետարանը համագործակցության համար բաց է ցանկացած բնագավառում և ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունն այն ոլորտներում, որոնք կնպաստեն Երևանի զարգացմանը>>,- նշել է քաղաքապետը։ Քաղաքապետը կարևորել է գործակցությունը հատկապես քաղաքային կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստման, առողջապահական, տրանսպորտի, կոմունալ տնտեսության կառավարման, կրթական և մի շարք այլ ոլորտներում։ 
ՄԱԿ-Ի մշտական համակարգողը աջակցության պատրաստակամություն է հայտնել` նշելով, որ կազմակերպությունը տարբեր բնագավառներում նման գործակցության փորձառություն ունի և պատրաստ է այն իրականացնել նաև Երևանում։  
<<Այսօր մեզ համար շատ կարևոր է Երևանում գրավիչ բիզնես միջավայրի ստեղծումը և ներդրողների գրավումը։ Իմ համոզմամբ` կան մի շարք ոլորտներ, որոնք ավելի լավ կարող են կառավարվել մասնավոր հատվածի կողմից։ Քաղաքապետարանն այդ դեպքում միայն վերահսկողական գործառույթներ կիրականացնի>>,- ընդգծել է քաղաքապետը։ 
Կարեն Կարապետյանը ողջունել է նաև տիկին Գերչևայի կողմից ներկայացված <<Գեղեցիկ Երևան>> ծրագիրը, որի գաղափարը Երևանը զբոսաշրջության տեսանկյունից առավել գրավիչ դարձնելն է։ 
 
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ավելի առարկայական քննարկել առաջարկված և նախատեսվող համատեղ ծրագրերը։
20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59