Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1434 դեպք, մահացել է 2 մարդ
Հանրապետությունում հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 6487 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք:
Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 908: Ներկայում բուժում է ստանում 1666 քաղաքացի:
Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 161 հազար 172 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 426 հազար 799 դեպք:
Առողջացածների թիվը կազմում է 414 հազար 809, մահացել է 8 հազար 635 քաղաքացի: