Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԿՈՂՈՊՈՒՏ ՎՐԱՑԱԿԱՆ ՁԵՎՈՎ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԲՌՆՎԵԼ 1 ՕՐՈՒՄ – ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԸ
24/07/2009 11:17
Կիսվել

ԿՈՂՈՊՈՒՏ ՎՐԱՑԱԿԱՆ ՁԵՎՈՎ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԲՌՆՎԵԼ 1 ՕՐՈՒՄ – ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԸ

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է «ՎՏԲ Հայաստան» բանկի Երեւանի մասնաճյուղի վրա երեկվա ավազակային հարձակման գործը: Ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ, արդյունավետ համագործակցելով Անվտանգության ծառայության Բագրատաշենի մաքսային կետի սահմանպահների հետ, Բագրատաշենի սահմանային անցակետից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Վրաստանի քաղաքացիներ Ռեւազ Գուլբատաշվիլին, Փինասին Դավիդաշվիլին եւ Դավիդ Աբուլաձեն: Վերջինս բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից: Անձնական խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է ընդհանուր առմամբ 3800 դոլար եւ 6 հազար ռուբլի, մարզական հանդերձանք, կանացի կեղծամ, գլխարկներ, պայուսակներ, սեւ ակնոցներ, ծալովի դանակ, ալկոհոլային խմիչքներ եւ այլն: Անհերքելի ապացույցների ճնշման տակ հանցախմբի անդամները խոստովանել են, որ «ՎՏԲ Հայաստան» բանկի Երեւանի մասնաճյուղի վրա հարձակումը կատարել են իրենք: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրանց կատարած այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98