
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Օրանժ Արմենիայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանը և Օրանժ Արմենիան ստորագրեցին հուշագիր երկարաժամկետ գործընկերության մասին: Գործընկերները նախատեսում են համագործակցություն ծավալել կրթության, փոխանակման և մի շարք այլ ոլորտներում:
Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հայտնեցին իրենց գոհունակությունը երկու կազմակերպությունների միջև սկիզբ առած գործընկերության առթիվ, որը կներկայացնի կրթական հաստատության և համաշխարհային հեղինակություն ունեցող ընկերության համագործակցության ժամանակակից մոդել:
Համագործակցության առաջին ծրագրերն արդեն կյանքի կկոչվեն 2009թ. և 2010թ. սկզբին: