Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
09/12/2009 18:17
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Երեւանի քաղաքապետարանը սկսել է ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը, ձյան մաքրման աշխատանքները մայրաքաղաքում իրականացնում են 12 կազմակերպություններ, որոնք իրենց շարժակազմը, մեքենաները կարգի են բերել եւ արդեն պատրաստ վիճակում են: Ընդհանուր առմամբ Երեւանում կա ձյան մաքրման 254 միավոր: Արդեն պահեսատվորվել է 450 տ աղ, 1000 խմ ավազ: «Աղի եւ ավազի կուտակման աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է ընդհանուր առմամբ պահեստավորել 1000 տ աղ եւ 2 հազար խմ ավազ: Դրանից հետո, տեղումների քանակության համապատասխան անհրաժեշտության դեպքում կարող ենք հավելյալ աղ եւ ավազ ձեռք բերել»,-ասաց Գ. Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է ձմռանը մայթերի մաքրման աշխատանքներին, ապա Գ. Խաչատրյանը նշեց, որ մայթերում տեղակայված օբյեկտների տերերը պետք է զբաղվեն այդ հարցով: Երեւանի քաղաքապետարանն արդեն ուղարկել է համապատասխան գրություններ կառույցների սեփականատերերին, «մնում է, որ նրանք կատարեն իրենց պատրականությունները», հակառակ դեպքում կսահմանվի համապատասխան վարչական տույժ: Մաքրման աշխատանքներին այս տարի միացել են նաեւ կանաչապատման աշխատակիցները` կազմելով 1100-ից ավելի աշխատողներ:

Զգալի աշխատանքներ են իրականացվել բազմաբնակարան շենքերում, վերանորգվել են տանիքներ, ապակեպատվել են շենքերի մուտքերի պատուհանները, տեղադրվել են դռներ, խողովակների ջերմամեկուսացման աշխատանքներ են կատարվել: Արդեն տեղադրվել են 522 մուտքի դռներ, 11 հազար 840 գծամետր ջրաթափ խողովակներ, ապակեպատվել են մուտքերի 1930 քմ պատուհաններ: Վերանորոգվել է 26 հազար 850 քմ թեքլանջային, 77 160 քմ հարթ: տանիքներ: «Այդ աշխատանքները ներկա փուլում շարունակվում են, բազմաբնակարան շենքերում ջրի եւ կոյուղու կանգնակները մեկուսացվում են, որպեսզի ձմռան խիստ ցրտի պարագայում մուտքերում խողովակները չսառեն եւ լուրջ խնդիրներ չունենանք: Այդ ուղղութամբ հիմնականում աշխատանքները կատարված են, սակայն ներկայումս ուսումնասիրութուններ են կատարվում, պարզելու համար, թե քանի բազմաբնակարան շենքերում նման աշխատանքներ չեն կատարվել»,-ասաց Գ. Խաչատրյանը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90