Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Գյումրիում այս տարի միայն ՎԶԵԲ վարկի միջոցներով կնորոգվի 23 փողոց
01/07/2020 17:06
Կիսվել

Գյումրիում այս տարի միայն ՎԶԵԲ վարկի միջոցներով կնորոգվի 23 փողոց

Գյումրիում հուլիսի 1-ին ազդարարվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքների մեկնարկը, որին ներկա էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում, ՎԶԵԲ­ի ֆինանսավորմամբ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել երկրորդ փուլում ընդգրկված երեք չափաբաժիններով 9-12 մետր լայնությամբ և 13 կմ երկարությամբ 23 փողոցների ու հարակից մայթերի հիմնանորոգման աշխատանքներ: Այս աշխատանքների համար բանկը հատկացրել է 23.8 մլն եվրո գումար: Դրան զուգահեռ, ներկա պահին, ըստ նախարար Սուրեն Պապիկյանի, աշխատանք է տարվում Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ, որպեսզի Համաշխարհային բանկի ֆինանսական մկիջոցներով հնարավոր դառնա Կումայրի պատմական միջուկում նոր աշխատանքների իրականացումը: Խոսքը Վարդանանց և Ջիվանու հրապարակների մասին է: Համաշխարհային բանկն աշխատանքների համար հատկացրել է 2.5 միլիարդ դրամ: «Սա իր մեջ ընդգրկում է մոտ 4 կմ հատված: Նաև նամակ է ուղարկվել Համաշխարհային բանկ՝ ծրագրի շրջանակում լուծելու Վարդանանց հրապարակի լուսավորության ու որոշ հատվածների նորոգման հարցը: Ասում եմ, որ ոչ մի մտավախություն չպետք է լինի, պատմական միջուկը վերակառուցվելու է այնպես, ինչպես եղել է: Ավելի ենք մեծացնելու և գեղեցկացնելու»,-լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Այցի ընթացքում նախարարը խոսեց նաև այն կապալառու կազմակերպությունների մասին, որոնք նախորդ տարի ավարտել էին աշխատանքները, սակայն ընդունում-հանձնում չէր եղել՝ վատ որակի և թերությունների պատճառով: Նախարարը տեղեկացրեց, որ կան բազմաթիվ ընկերություններ, որոնց հետ խնդիրները հարթված չեն, բայց կան նաև կապալառուներ, որոնք շտկել են թերությունները: Խնդիրն, ըստ նախարարի, մի քանի մասնավոր լաբորատորիաների գործունեության հետ ուղիղ կապ ունի: «Այսինքն, մասնավոր լաբորատորիան ստուգում ու պատվիրատուին ներկայացնում է, որ ամեն ինչ կարգին է, նա էլ պետք է, ըստ էության, հաստատի և վճարումն իրականացնի: Բայց մենք ունենք նաև պետական լաբորատորիա, որի ստուգումը ցույց է տալիս, որ այդ լաբորատորիայի տված արդյունքը իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Բնականաբար, մենք կապալառու ընկերությանն առաջարկել ենք շտկել թերությունը: Նման քայլի գնացած կապալառուներ ունենք, և նոր եզրակացության հիման վրա կվճարվեն նրանց աշխատավարձերը, իսկ որոնք հրաժարվում են, գործերը կգնան դատախազություն, կլինի պայմանագրի խզում: Այդպիսիները կընկեն սև ցուցակ»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով Ալագյազ-Արթիկ ճանապարհահատվածի նորոգմանը՝ նախարարը նշեց, որ  խոսքը մոտ 30 կմ երկարությամբ ճանապարհի մասին է: «Ներկա պահին այդ տարածքում ուսումնասիրություններ են ընթանում: Եթե եզրակացություն լինի, որ միջին նորոգմամբ կարող ենք աշխատաքներն անել, կսկսենք»,- տեղեկացրեց նախարարը:

Արմենուհի Մխոյան

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04