Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 10 օրում կատարվել է 313 մլն դրամից ավելի նվիրատվություն
27/07/2020 17:36
Կիսվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 10 օրում կատարվել է 313 մլն դրամից ավելի նվիրատվություն

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հուլիսի 17-27-ն ընկած ժամանակում կատարվել է շուրջ 313 230 000 ՀՀ դրամի նվիրաբերություն։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հուլիսի 17-ից սկսած հիմնադրամին ուղարկված նվիրաբերությունների թիվը կրկնապատկվել է»,-հայտնում են հիմնադրամից:

Հուլիսի 17-ից հուլիսի 27-ի ժամը 11։30-ի դրությամբ կատարվել է շուրջ 313 230 000 ՀՀ դրամ նվիրաբերություն, որից կայքի միջոցով` 29 %-ը, Paypal-ի միջոցով ` 10%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը.

Կատարվել են ավելի քան 3100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 58%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 19%-ը: Նվիրաբերություններն արվել են շուրջ 55 երկրներում բնակվող  հայրենակիցների կողմից.

Նշված ժամանակում ամենաշաատ նվիրաբերություններ կատարվել են Հայաստանից, այնուհետև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից:

Հուլիսի 20-ին, ի պատասխան բանակին աջակցել ցանկացողների բազմաթիվ զանգերի և հաղորագրությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հիմնադրամին նվիրատվություն կատարելու հորդորից ընդամենը 10 ժամ  անց կատարվել էր շուրջ 1000 փոխանցում, ինչը նշանակում է, որ 40 վայրկյանը մեկ փոխանցում էր արվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41