Այլ Լուրեր

USD BUY - 401.00+0.00 USD SELL - 403.50+0.00
EUR BUY - 438.00+1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 85.68+0.40 WTI - 81.40+0.49
COMEX:  GOLD - 2151.20-0.38 SILVER - 25.24-0.67
COMEX:  PLATINUM - 933.20-0.98
LME:  ALUMINIUM - 2271.50+0.73 COPPER - 9013.00+1.38
LME:  NICKEL - 18350.00+1.66 TIN - 28550.00+1.24
LME:  LEAD - 2118.00-1.33 ZINC - 2568.00+0.31
FOREX:  USD/JPY - 149.11+0.06 EUR/GBP - 1.0886-0.01
FOREX:  EUR/USD - 1.0886-0.01 GBP/USD - 1.2735-0.03
STOCKS RUS:  RTSI - 1119.66-1.19
STOCKS US: DOW JONES - 38714.77-0.49 NASDAQ - 15973.17-0.96
STOCKS US: S&P 500 - 5117.09-0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 39740.44+2.67 TOPIX - 2721.99+1.92
STOCKS CHINA:  HANG SENG - 16737.12+0.10 SSEC - 3084.93+0.99
STOCKS EUR:  FTSE100 - 7727.42-0.20 CAC40 - 8164.35+0.04
STOCKS EUR:  DAX - 17936.65-0.03
18/03/2024  CBA:  USD - 401.96-0.67 GBP - 511.98-1.33
18/03/2024  CBA:  EURO - 438.10-0.36
18/03/2024  CBA:  GOLD - 27958.94-12.30 SILVER - 325.93+2.70
Կառավարությունն ավելի քան 277 մլն դրամ կհատկացնի Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու և հրետակոծության հետևանքները վերացնելու նպատակով
06/08/2020 16:05
Կիսվել

Կառավարությունն ավելի քան 277 մլն դրամ կհատկացնի Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու և հրետակոծության հետևանքները վերացնելու նպատակով

Կառավարության համապատասխան որոշմամբ 277,618.7 հազար դրամ կհատկացվի ՀՀ Տավուշի մարզպետարանին՝ հրետակոծության հետևանքները վերացնելու և մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցման, վերակառուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 302,618.7 հազար դրամ, որից 25 մլն դրամը ՀՀ կառավարության որոշմամբ կանխավճարի տեսքով արդեն իսկ հատկացվել է: Հատկացվող 277,618.7 հազար դրամից 110,581.5 հազար դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84,357.2 հազար դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը, իսկ 82,680 հազար դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Ինչպես մենք պարտավորվել ենք հուլիսյան դեպքերից հետո՝ պետք է աջակցենք սահմանապահ գյուղերին: Ընդ որում, որոշակի ազդակներ են ստացվում, որ աշխատանքները բավարար արագությամբ չեն ընթանում: Ըստ ամենայնի՝ մի քիչ մենք ենք դանդաղում, մի քիչ բնակիչներն են ուզում ավելի արագ տեսնել աշխատանքները: Այս ընթացքում նաև մի քանի քննարկումներ ենք ունեցել, որպեսզի այս հատկացվող գումարի ծախսումը դարձնենք առավել արդյունավետ: Ուզում եմ ընդգծել, որ Չինարի գյուղի ավերված բնակելի տունը մենք զրոյից կկառուցենք: Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակ կհիմնենք ավերված տներից մեկի տեղում. այդտեղ մարդ չի ապրում, մենք կգնենք այդ տարածքը սեփականատիրոջից և կնվիրենք գյուղին:

Մեր խնդիրը հետևյալն է՝ աշխատանքները պետք է արվեն հնարավորինս արագ և որակով, և շատ կարևոր է աշխատանքի բովանդակությունը: Մենք ոչ միայն ուղղակի առաջացած փոսը պետք է լցնենք, այլ փորձենք այս աշխատանքներով նոր բովանդակություն, նոր գույն, նոր երանգ հաղորդել սահմանապահ գյուղերին, ինչով մենք նաև որոշակի ռազմավարական մեր մոտեցումները կարտահայտենք և այդ գյուղերի վերածննդի հիմքը կդնենք»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հրետակոծությունից տուժած սահմանամերձ բնակավայրերում իրականացվող շինարարության մեջ նոր Հայաստանի փիլիսոփայությունը ներդնելու կարևորությունը: «Պետական շինարարության և ոչ պետական շինարարության ընկալման տարբերությունը պետք է վերանա: Երբ ասում ենք տուն՝ չպետք է հասկանանք միայն չորս պատ, մեկ տանիք, երբ ասում ենք պուրակ՝ չպետք է հասկանանք միայն չորս նստարան և մեկ ցայտաղբյուր: Պետք է այս պետական շինարարության հետ շինարարական նոր մշակույթ, նոր գույն, փիլիսոփայություն մտնի այդ փոքր տարածքներում: Մեր արած գործի մեջ պետք է արտահայտվի այն, ինչ մենք խոսում ենք: Մենք խոսել ենք գյուղերում գույների բացակայության մասին, քաղաքաշինական խնդիրների, միջավայրի խնդիրների մասին և անթույլատերի է, որ այդ մասին խոսելուց հետո մեր կառուցածի վրա այն չարտահայտվի»,-նշել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս առաքելությունը շատ պատասխանատու է:

Վարչապետի խոսքով՝ Տավուշում կառուցվող պուրակն ու բնակելի տունը նոր Հայաստանը պետք է լինեն:

18/03/2024
դրամ
Դոլար (USD)
401.96
-0.67
Եվրո (EUR)
438.10
-0.36
Ռուբլի (RUR)
4.37
-0.01
Լարի (GEL)
148.32
-1.13
27958.94
-12.30
Արծաթ
325.93
+2.70