Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Թուրքիան նախազգուշացնում է Հունաստանին. Չավուշօղլուն ագրեսիվ դիրքորոշում է հայտնել
01/09/2020 18:57
Կիսվել

Թուրքիան նախազգուշացնում է Հունաստանին. Չավուշօղլուն ագրեսիվ դիրքորոշում է հայտնել

Թուրքիան հանդես է գալիս Միջերկրական ծովում էներգապաշարների արդարացի բաշխման օգտին: Այդ մասին սեպտեմբերի 1-ին Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Թուրքիան պատրաստ է բանակցությունների և հանդես է գալիս պաշարների արդարացի բաշխման օգտին»,- ընդգծել է հանրապետության ԱԳՆ-ի ղեկավարը:

Չավուշօղլուն նաև նախազգուշացրել է Հունաստանին Կաստելորիզո կղզի զինվորականներ ուղարկելուց՝ կարծիք հայտնելով, թե այդ դեպքում Աթենքը «տանուլ տված կողմ կլինի»:

Հունիսի 9-ին Հունաստանը և Իտալիան համաձայնագիր են կնքել Հոնիական ծովում երկու երկրների միջև բացառիկ տնտեսական գոտիների (ԲՏԳ) սահմանագծման շուրջը: Օգոստոսի 6-ին Հունաստանի և Եգիպտոսի ԱԳՆ-երն ստորագրել են համաձայնագիր Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման շուրջը: Այդ երկու համաձայնագրերն Էլ արդեն վավերացված են Հունաստանի խորհրդարանի կողմից: Աթենքը պլաններ ունի նաև ապագայում համանման համաձայնագրեր կնքել Կիպրոսի, Լիբիայի, իսկ եթե հնարավոր լինի, ապա նաև Թուրքիայի հետ: Օգոստոսի 26-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանում հայտարարել է, որ «անհապաղ օրինագծի ներկայացմամբ Հունաստանը» Հոնիական ծովում «ընդլայնում է դեպի արևմուտք իր տարածքային ջրերը 6 ծովային մղոնից մինչեւ 12 ծովային մղոն»:

Միցոտակիսի խոսքով՝ դա վերաբերում է հունական Հոնիական կղզիներից մինչև Պելեպոնես թերակղզու Տենարոն հրվանդանն ընկած շրջանին: Վարչապետը հավելել է, որ արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն արդեն Իտալիայի և Ալբանիայի պաշտոնակիցներին իրազեկել է Հունաստանի որոշման մասին:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն օգոստոսի 29-ին Հունաստանին սպառնացել է պատերազմով, եթե նա Եգեյան ծովում իր տարածքային ջրերն ընդլայնի մինչև 12 ծովային մղոն: Անկարան նաև հայտարարել է, որ չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, նա ուղարկել է իր Oruc Reis հետազոտական նավը մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ՝ Կաստելորիզո կղզու մերձակայքում Հունաստանի ափամերձ ծանծաղուտում սեյսմիկ հետախուզության համար: Իր հերթին Հունաստանը մարտական պատրաստության վիճակի է բերել իր զինված ուժերը եւ հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88