Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը
25/09/2020 18:58
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը

Թմրամիջոց հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական  պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և  Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից «ՀայՓոստ»  ընկերության փոստի փոխանակման կենտրոնում իրականացված հսկողության արդյունքում Ֆրանսիայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից, բացի անձնական օգտագործման առարկաներից, հայտնաբերել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր` տեղադրված «NIVEA» գրառմամբ մետաղական տարայում:

Առաքանիում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու փաստի առթիվ որոշում է կայացվել  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ անցկացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում` «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը` դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ներմուծված առաքանին ստանալուց հետո ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել հիշյալ առաքանու ստացող Ա.Մ.-ն, վերջինիս ամուսինը` Ա.Ղ-ն և նրանց որդին` Կ.Ղ-ն:

Միաժամանակ`  ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշումների հիման վրա, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել են խուզարկություններ Երևանի տարբեր հասցեներում: Խուզարկություններից մեկի արդյունքում հայտնաբերվել են «մեթադոն» տեսակի թմրամիջոցի հեղուկ զանգված՝ իր ներարկիչով, իսկ  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման ենթարկված Ա.Ղ-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգված:

ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ քաղաքացի Ա.Ղ-ն ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98