Այլ Լուրեր

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 38079.70+0.31 TOPIX - 2677.45+0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 16385.87+0.82 SSEC - 3074.22+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
18/04/2024  CBA:  USD - 394.07-1.03 GBP - 491.72-0.42
18/04/2024  CBA:  EURO - 420.75+0.36
18/04/2024  CBA:  GOLD - 30284.88+190.14 SILVER - 360.70+1.78
Շարքային Գեորգի Մելքոնյան. Քո տունը սկսվում է սահմանից, եթե չպաշտպանենք սահմանը, թշնամին մի օր էլ մեր տունը կվերցնի
26/10/2020 15:37
Կիսվել

Շարքային Գեորգի Մելքոնյան. Քո տունը սկսվում է սահմանից, եթե չպաշտպանենք սահմանը, թշնամին մի օր էլ մեր տունը կվերցնի

ՀՀ ՊՆ Զինուժ մեդիան տեսանյութ է պատրաստել օրեր առաջ համացանցի թոփը դարձած հոլովակի հերոսի՝ կրեկեր ուտող տղայի մասին։
«Էս մեր հողն ա, ու էս հողը, թեկուզ ատամներով պետք է պահենք», – ասում է կրեկեր ուտող տղան։

«Հրադադար ա…», – ասում էր Գեորգին ու շարունակում կրեկեր ուտել՝ գլխավերևով անցնող արկերի սուլոցի ու պայթյունի տակ։
«Մենք սովոր ենք արդեն։ Էդ նորմալ էր, որ մեր գլխի վերևով արկ էր թռնում, նորմալ էր, որ մեր կողքով փամփուշտ էր անցնում», – պատմում է շարքային Մելքոնյանը, – «Որ վիրավորներ են լինում, էն կողմը տղերքը դուխները չեն գցում, չեն մտածում՝ հեսա մենք էլ կվիրավորվենք։ Եթե դու նույնիսկ իմանում ես, որ քո ընկերը մահացել է, իսկ ես էնտեղ շատ մոտիկ մարդկանց եմ կորցրել, դու պետք է շարունակես ապրել»։

Շարքային Գեորգի Մելքոնյանն այս օրերին ապաքինվում է հրազենային վիրավորումից։ Մյուս եղբայրն էլ է առաջնագծում։ Առաջնագծում բոլորն են իր եղբայրը։

«Մեզ համար շատ-շատ են աղոթում։ Հենց էդ աղոթքներն են, որ մեզ էսքան պահում են», – ասում է Գեորգին ու նկատում՝ լավ ու բարի խոսքերը զինվորին ուժ են տալիս։

«Քո տունը սկսվում է սահմանից, եթե մենք չպաշտպանենք սահմանը, թշնամին մի օր էլ մեր տունը կվերցնի, կսպանի մեզ ու մեր էրեխեքին: Դրա համար մենք պետք է կանգուն պաշտպանենք մեր սահմանն ու չթողնենք ոչ մի թշնամի հանկարծ մեր սահմանից ներս անցնի։ Մենք պետք է մինչև վերջ գնանք, պետք է հաղթենք։ Ամբողջ հոգով ու սրտով հավատում եմ, որ մենք հաղթելու ենք», – վստահեցնում է զինվորը։

18/04/2024
դրամ
Դոլար (USD)
394.07
-1.03
Եվրո (EUR)
420.75
+0.36
Ռուբլի (RUR)
4.19
+0.00
Լարի (GEL)
147.57
-0.34
30284.88
+190.14
Արծաթ
360.70
+1.78