Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Ծրագրավորման անվճար դասընթացներ՝ Արցախից ժամանած հայրենակիցների համար
09/11/2020 13:43
Կիսվել

Ծրագրավորման անվճար դասընթացներ՝ Արցախից ժամանած հայրենակիցների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն, առաջնորդվելով ամուր թիկունք ունենալու և տեխնոլոգիական ոլորտի գիտելիքներով զինված սերունդ դաստիարակելու իր առաքելությամբ ՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում իրականացնում է ծրագրավորման անվճար դասընթացներ՝ Արցախից ժամանած մեր հայրենակիցների համար:

Մասնավորապես՝ արդեն իսկ մեկնարկել են դասընթացները Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Լոռու մարզպետարանի կրթության վարչության համագործակցությամբ։ Այստեղ Արցախից ժամանած աշակերտները մասնակցում են ութ շաբաթ տևողությամբ դասընթացների, որոնց ընթացքում ուսումնասիրում են ծրագրավորման տարբեր լեզուներ և ձեռք բերում համապատասխան գիտելիքներ՝ խաղերի պատրաստման ծրագրերից մինչև տեխնիկական անգլերեն:

Մեկնարկել են նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ՝ հատուկ Արցախից ժամանած մեր դպրոցահասակ հայրենակիցների համար կազմակերպվող անվճար դասընթացները: Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն են ստանում խորը գիտելիքներ ձեռք բերել հետևյալ ուղղություններում՝

– ծրագրավորման լեզուներ (Scratch, Kturtle, HTML, CSS, JavaScript,PHP)

– գրաֆիկական դիզայնի ծրագրեր (Adobe Illustrator, Photoshop)

– Computer network, System administration

Կազմակերպիչների խոսքով, մասնակիցների համար կազմակերպվում են նաև ոչ ֆորմալ միջոցառումներ, այդ թվում՝ այցելություններ մշակութային վայրեր, մուլտֆիլմերի և ֆիլմերի դիտումներ և այլն:

Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում էլ արցախաբնակ մեր հայրենակիցները կարող են ամբողջովին անվճար գրանցվել ծրագրավորման հետևյալ դասընթացներին՝

Այս դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով:

«Հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստան ժամանած մեր հայրենակիցների համար նոր մասնագիտություններ սովորելու անհրաժեշտությունը, որոշեցինք նաև նման դասընթացներ կազմակերպել: Հուսով ենք, որ դրանց արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն որոշակի գիտելիքներ և իրենց ուրույն տեղը կգտնեն մեծ պահանջարկ ունեցող տեխնոլոգիական ոլորտում և իրենց մասնագիտական հմտությունները կծառայեցնենք հայրենիքի հզորացմանը ու կայուն առաջընթացին»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44