Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 427.00+0.00 EUR SELL - 433.00+0.00
OIL:  BRENT - 71.06-2.23 WTI - 68.16-1.42
COMEX:  GOLD - 2526.80-0.83 SILVER - 28.27-2.92
COMEX:  PLATINUM - 925.70-0.72
LME:  ALUMINIUM - 2263.50+0.00 COPPER - 9055.50+0.00
LME:  NICKEL - 16273.00+0.00 TIN - 30188.00+0.00
LME:  LEAD - 2023.00+0.00 ZINC - 2653.00+0.00
FOREX:  USD/JPY - 142.27-0.48 EUR/GBP - 1.1083-0.30
FOREX:  EUR/USD - 1.1083-0.30 GBP/USD - 1.3123-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 40345.41-1.01 NASDAQ - 16690.83-2.55
STOCKS US: S&P 500 - 5408.42-1.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 36391.47-0.72 TOPIX - 2597.42-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 17444.30+0.00 SSEC - 2765.81-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 8181.47-0.73 CAC40 - 7352.30-1.07
STOCKS EUR:  DAX - 18301.90-1.48
06/09/2024  CBA:  USD - 387.09-0.21 GBP - 509.68-0.20
06/09/2024  CBA:  EURO - 429.94+0.08
06/09/2024  CBA:  GOLD - 31231.93+252.02 SILVER - 357.43+7.78
PicsArt-ը մեկնարկում է «Առաջընթաց» անվճար կրթական ծրագիրը. «Առաջընթաց»-ը կամավորներ է փնտրում
21/12/2020 13:54
Կիսվել

PicsArt-ը մեկնարկում է «Առաջընթաց» անվճար կրթական ծրագիրը. «Առաջընթաց»-ը կամավորներ է փնտրում

PicsArt-ը մեկնարկում է «Առաջընթաց» կրթական ծրագիրը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող զինվորներին վերապատրաստել որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։ Այս նախագծով PicsArt-ը զորակցելու է ծրագրի շահառուներին Հայաստանում կերտելու արժանապատիվ և բարեկեցիկ կյանք:

Ծրագրի դասընթացներն իրականացնելու նպատակով, մեր մասնագետները կամավոր հիմունքներով դասավանդելու են հայրենիքի համար քաջաբար պայքարած զինվորներին։ ՏՏ համայնքի ամբողջական ներուժը ծրագրում օգտագործելու նպատակով, հրավիրում ենք համայնքի մյուս անդամներին՝ միանալու «Առաջընթաց» ծրագրին։

Կամավոր հիմունքներով դասավանդելու համար կարող եք լրացնել հայտը, որի հիման վրա ծրագրի համակարգող անձնակազմը Ձեզ հետ կապ կհաստատի:

Ծրագրին և վերջինիս շրջանակներում իրականացվող դասընթացներին մանրամասն ծանոթանալու համար, հետևեք PicsArt-ին։

Ի դեպ, «Առաջընթաց» անվճար կրթական ծրագիրը ընդունում է կամավոր հիմունքներով դասընթացավարների, մենթորների և դասընթացավարի օգնականի հայտեր:

PicsArt-ի սույն ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների համար առաջին հերթին անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներդրումը՝ կամավոր հիմունքներով դասավանդելու, դասավանդողին օգնելու և մենթորություն անելու պատրաստակամությունը:

Այժմ իրականացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների մասին ներածություն՝ Informative, Operation Systems, Web Development, Data Science, Algorithm, Kotlin դասընթացները։

Դասընթացն իրականացվում է առցանց, յուրաքանչյուր խմբում 50 մասնակից։ Դասընթացն անցկացվում է հայերենով, շաբաթական 4 անգամ՝ օրական 2 դասաժամ սեսիա՝ ընդհանուր 3-4 ժամ տևողությամբ։

Ծրագրի մեկնարկը՝ խմբի հավաքագրումից անմիջապես հետո, ոչ ուշ քան 2021 թ.ի հունվար։

«Առաջընթաց» ծրագրին միանալու հայտադիմումը լրացրեք այստեղ։ Դիմումը ստանալուց հետո ծրագրի աշխատանքային խումբը կապ կհաստատի դիմումատուի հետ՝ տեղեկացնելու հաջորդ քայլերի մասին։

Դասընթացների և ընդհանուր ծրագրի մասին հավելյալ ցանկացած տեղեկություն ստանալու համար կարող եք գրել PicsArt-ին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

06/09/2024
դրամ
Դոլար (USD)
387.09
-0.21
Եվրո (EUR)
429.94
+0.08
Ռուբլի (RUR)
4.32
+0.03
Լարի (GEL)
143.79
-0.05
31231.93
+252.02
Արծաթ
357.43
+7.78