Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Իլոն Մասքը պատմել Է, որ Apple-ի ղեկավարին առաջարկել Է քննարկել Է Tesla-ի գնումը
24/12/2020 13:01
Կիսվել

Իլոն Մասքը պատմել Է, որ Apple-ի ղեկավարին առաջարկել Է քննարկել Է Tesla-ի գնումը

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքն այն հաղորդագրությունների ֆոնին, որ Apple-ը կարող է իր Էլեկտրամոբիլը ներկայացնել մինչեւ 2024 թվականը, հայտարարել Է, որ դժվարին ժամանակներում Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկին առաջարկել է քննարկել ընկերության գնումների հնարավորությունը, սակայն նա մերժել Է:

«Model 3 ծրագրի ամենադժվարին օրերին ես կապվեցի Թիմ Քուկի հետ՝ քննարկելու Apple ընկերության կողմից Tesla-ի գնման հնարավորությունը: Նա հրաժարվեց հանդիպումից»,-դեկտեմբերի 23-ին Մասքը գրել է Twitter-ում: Apple-ի պլանների մասին նախօրյակին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների: Ընկերությունն ինքը դեռ դրանք չի հրապարակել: Գործակալության համաձայն, ընկերությունն սկսել է սեփական ավտոմեքենայի մշակմամբ զբաղվել դեռ 2014 թվականին այն նախագծի շրջանակներում, որը հայտնի է որպես Project Titan: Apple-ի ռազմավարության մեջ հիմնականը նոր տեսակի մարտկոցների արտադրությունն Է, որոնք խիստ նվազեցնում են դրանց ներկայիս գները: Tesla-ն 2017 թվականին Model 3-ի արտադրությունն սկսելուց հետո չի կարողացել իրագործել արտադրության ծավալները եւ պատվերների սպասարկումը: 2018 թվականի ապրիլին նրա կապիտալացումն ընկել է քառորդ մասով, եւ ընկերությունն ստիպված է եղել արտակարգ միջոցներ ձեռնարկել իրադրությունը շտկելու համար: Հետագայում Tesla-ն քանիցս հաշվետվություն է ներկայացրել վնասների մասին, սակայն շարունակել է վստահորեն մեծացնել ավտոմեքենայի թողարկումը:

Առաջին անգամ ընկերությունը զուտ շահույթի հասավ միայն 2018 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, սակայն այդ ցուցանիշներն աննշան են մնացել արտադրական հզորություններում ներդրումների պատճառով: Tesla-ի զուտ շահույթը, 2020 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, տարեկան արտահայտությամբ աճել է 2,3 անգամ՝ հասնելով 331 միլիոն դոլարի: Tesla Model 3-ն Էլեկտրական հինգտեղանոց սեդան Է, մոդելը ներկայացվել է 2016 թվականի մարտի 31-ին: Tesla Model 3-ը մշակվում է նոր հարթակով, որը տարբերվում է նրանցից, որոնք օգտագործվում են Tesla Model S-ում եւ Tesla Model X-ում: Tesla Model 3-ը դարձել է ընկերության առաջին մոդելը, որը նախատեսված է զանգվածային շուկայի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69