Ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել ավելի քան 50 հազար արցախցի
Ռուսաատանյան խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 175 փախստական։
«Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 հազար 002 փախստական։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասված է հաղորդագրությունում:
ՌԴ խաղաղապահ առաքելությունը շարունակում է դիտորդական կետերից շուրջօրյա ռեժիմով հետևել հրադադարի պահպանմանը։