Այլ Լուրեր

USD BUY - 396.00+3.50 USD SELL - 401.00+4.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 72.94-0.60 WTI - 68.15-1.47
COMEX:  GOLD - 2673.90+0.58 SILVER - 31.10+1.40
COMEX:  PLATINUM - 951.80+0.51
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Ըստ 1 միլիոն բնակչությանն ընկնող մահերի թվի՝ այս պահին Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է. Գևորգ Թամամյանը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին
21/01/2021 15:00
Կիսվել

Ըստ 1 միլիոն բնակչությանն ընկնող մահերի թվի՝ այս պահին Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է. Գևորգ Թամամյանը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին

Մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին Հայաստանում և տարածաշրջանում։

«Նորից չէի անդրադառնա այս ամենին, եթե անընդհատ չկրկնվեր նույն անհիմն պնդումը: Երեկ ԱԺ-ում վարչապետը, անդրադառնալով կորոնավիրուսի իրավիճակին, բառացիորեն ասեց. «Ասում եք՝ ձախողել ա կորոնավիրուսի հետ պայքարը, ում և ինչի հետ ենք համեմատում»: Եվ որպես արդարացում և Կառավարության գործողությունների ճշմարտացիություն, բերեց մի երկրի օրինակ, որը կարծում եմ հարևան Վրաստանն էր, որ՝ թե բա տեսեք, էնտեղ սկզբից իրավիճակը լավ էր, իսկ հիմա և հիվանդության դեպքերի և մահերի թիվը անցնում է, ինչն էլ ապացուցում է, որ մենք չենք ձախողել, ճիշտ ենք:

Նախ, սկսենք նրանից, որ եթե Վրաստանում իրավիճակը հիմա վատ է և դուրս է եկել վերահսկողությունից, դրանից բացարձակ չի հետևում, որ ուրեմն մեզ մոտ ձախողում չի: Համեմատվելուց համեմատվեք լավ օրինակների հետ! Այս օրինակը մի անգամ էլ եմ բերել, բայց կարծես «պատկան» մարմինները հմտորեն չեն ուզում դա նկատել. Հայաստանի չափ տարածքով, բայց 23 միլիոն բնակչությամբ Թայվանը, որ գտնվում է առաջնային օջախի հետ ամենասերտ շփման գոտում, մինչ օրս գրանցել է կորոնավիրուսի ընդամենը 872 դեպք և 7 մահ: 3 միլիոն բնակչությամբ Հայաստանը գրանցել է 165,528 դեպք և 3016 մահ: Հիմա դուք կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողել եք, թե ոչ։ Չեմ կարծում մեծ հմտություններ և գիտելիքներ է պետք այս պարզ տրամաբանությունը հասկանալու համար:

Ինչ վերաբերվում է համեմատությանը տարածաշրջանի այլ երկրների հետ, ոչ թե բժշկությունից, այլ դպրոցական հանրահաշվից ամենահասարակ գիտելիքները ասում են, որ նման իրավիճակներում ճիշտ չէ բացարձակ թվերը համեմատելը, այդ պատճառով հաշվարկն արվում է, օրինակ՝ ըստ 1 միլիոն բնակչության: Իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև Ձեր առողջապահության նախկին «պատասխանատու» և ներկայիս մերձավորի պնդումները, որ առողջապահության համակարգի ճշգրիտ գնահատականը մահերի թիվն է, ոչ թե տարածվածությունը, ապա պատկերն ավելի է ամբողջանում:

Իսկ ըստ 1 միլիոն բնակչությանն ընկնող մահերի թվի, ցավոք, այս պահին Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է. Հայաստան – 1017, Վրաստան – 752, Ռուսաստան – 461, Թուրքիա – 289, Իրան – 675, Ադրբեջան – 299 (տես կից նկարը):

Այո, ցավոք այդպես է: Եվ բժշկության մեջ հայտնի է, որ քանի չի դրվում ճիշտ ախտորոշում՝ չի կարող լինել ճիշտ բուժում: Իսկ տվյալ դեպքում, կառավարությունը ամեն անգամ էլ ավելի է զարմացնում խնդրի ախտորոշման մասին սխալ պատկերացումներով:

Եթե այս ամենին գումարենք նաև այն փաստը, որ միայն առաջին 6 ամիսների ընթացքում կորոնավիրուսի վրա միայն առողջապահական ծախսը եղել է 9 միլիարդ, այսինքն՝ մոտ 6 անգամ ուռուցքաբանության կենտրոնի բյուջեից շատ (պարզ է չէ, կորոնավիրուսի բուժման դեղերը ոչ մի կերպ չեն կարող համեմատվել ուռուցքաբանականի հետ), շատ բաներ իր տեղն է ընկնում ու պարզ է դառնում հարցի արժեքը՝ արժեք բառի ամենաուղիղ իմաստով:

Ճիշտ է հիմա կարող եք փորձել տարբեր լրատվականներով, տգետ ստատուսագիրներով, և այլ հնարավոր մեթոդներով տարածեք հակառակ պնդումները, կգտնվեն նաև սեփական շահն ու պաշտոնը ամեն ինչից վեր դասող «մասնագետներ», որոնք ձեզ ձոներ կհյուսեն ու կպատմեն ձեր հաջողված կորոնավիրուսային պայքարի մասին, անպայման կգտնվեն «անաչառ» լրագրողներ, պաշտոնյաներ ու պաշտոնի սպասողներ, որ բոցաշունչ ելույթներ կունենան՝ «թե բա՝ մեր բժիշկները նման ահռելի գործ են անում, իսկ դուք չեք գնահատում», իրենց կարճ խելքով փորձելով բժիշկների անվան տակ իրենց կաշին փրկել, սակայն իմացողը՝ իմանում է, հասկացողը՝ հասկանում է, իսկ ստի ոտը միշտ էլ կարճ է լինում։

Իսկ ձեր հարցի պատասխանը մեկն է՝ այո, ձախողել եք։ Այո, բժիշկներն ու բուժաշխատողները արել են առավելագույնը, իսկ դուք ամբողջությամբ ձախողել եք համակարգի կազմակերպումը և կառավարումը։ Եվ այդ ձախողումը մարդկանց կյանքեր է արժեցել։

Հ.Գ. Մի հայտնի ռուսական ֆիլմ կա, եթե չեմ սխալվում «օլիգարխ», ուրեմն այդտեղ մի քաղաքական գործիչ, որ ձգտում է ընտրվելու, անընդհատ ականջահաճո և իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ է անում: Ու ֆիլմում մի պահ կա, որ գլխավոր հերոսը՝ քաղաքական գործիչին խորհուրդ է տալիս քիչ խոսել: Իսկ երբ վերջինս պատճառն է հարցնում, նա պատասխանում է՝ որովհետև քեզ լսում են նաև տվյալ խնդիրներից հասկացող մարդիկ», – գրել է Թամամյանը:

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76