
Ռուսաստանյան խաղաղապահները պարբերաբար հակաահաբեկչական վարժանքներ են իրականացնում Արցախում
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները պարբերաբար հակաահաբեկչական վարժանքներ են իրականացնում:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Տագնապի ժամանակ գործողությունների մշակման ընթացքում խաղաղապահ առաքելության անդամները վարժանքներ են իրականացրել կրակային դիրքերը զբաղեցնելու, ինչպես նաև երթևեկությունը կանգնեցնելու նպատակով` մայրուղիները փակելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: