Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԿԵ-ն շարունակում է պահպանել COVID-19-ին հակազդելու միջոցները
23/03/2021 16:20
Կիսվել

ՀԿԵ-ն շարունակում է պահպանել COVID-19-ին հակազդելու միջոցները

Արդեն ավելի քան մեկ տարի Հարավկովկասյան երկաթուղին գործում է «արտակարգ» պայմաններում, որոնք թելադրում է կորոնավիրուսային վարակի դեռ շարունակվող համաճարակը:

Այդ մեկ տարվա ընթացքում հակակորոնավիրուսային միջոցառումների իրականացմանը երկաթուղին ծախսել է շուրջ 17 միլիոն դրամ: Ընկերության ձեռնարկությունների կարիքների համար ձեռք են բերվել 85 հազար տարբեր տեսակի դիմակներ, ավելի քան մեկ տոննա տեխնիկական սպիրտ և մոտ երկու տոննա հակաբակտերիալ գել: Սեփական նախաձեռնությամբ ընկերությունը անվճար  տեղափոխում է համաճարակի պատճառով գործուղումների մեկնող բուժաշխատողներին՝ տարվա ընթացքում արդեն տեղափոխել է շուրջ 1800 բուժաշխատող:

Երկաթուղին շարունակում է պահպանել COVID-19-ի տարածումը կանխելու և վիրուսին հակազդելու միջոցները: Այսպես, բոլոր երկաթուղային կայարաններն օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով, կայարաններում ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվում են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին: Մերձքաղաքային բոլոր էլեկտրագնացքները մաքրվում են ախտահանման լուծույթներով` մեկնումից առաջ և հետո: Բոլոր սպասասրահներում և վագոններում տեղադրված են սանիթայզերներ:

Ուղևորների հետ աշխատող բոլոր աշխատակիցները (ուղեկցորդներ, գանձապահներ, վերահսկիչներ, կայարանների հերթապահներ, լոկոմոտիվային բրիգադներ և այլն) ապահովված են բժշկական դիմակներով, պաշտպանիչ ձեռնոցներով և հակասեպտիկներով: Հարավկովկասյան երկաթուղու վարչական շենքի, դեպոների, գծային համալիրի ձեռնարկությունների մուտքերի մոտ աշխատողներն անցնում են պարտադիր ջերմաչափում: Բոլոր աշխատակիցներին տրամադրվում են բժշկական դիմակներ, ձեռնոցներ և հակասեպտիկներ, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի կանխարգելման մասին հուշաթերթիկներ: Բոլոր գրասենյակային տարածքներում պահպանվում են սոցիալական հեռավորության նորմերը (1,5-2 մետր):

Ինչպես նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ընկերությունը բոլոր միջոցներն է ձեռնարկում իր աշխատակիցներին և ուղևորներին պաշտպանելու համար. «Երկաթուղին ռազմավարական նշանակության օբյեկտ է, և մենք պետք է ապահովենք դրա անխափան և անվտանգ աշխատանքը` համագործակցելով պետական ​​մարմինների և Առողջապահության նախարարություն հետ: Սանիտարահիգիենիկ խիստ հսկողությունը և աշխատանքային կարգապահությունը մեզ թույլ տվեցին նման դժվար ժամանակահատվածում՝ առանց նույնիսկ մեկ օրով աշխատանքը դադարեցնելու, ապահովել անխափան տրանսպորտային հաղորդակցությունը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային տրանսպորտի ոլորտում»:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85