Այլ Լուրեր

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Լույս է տեսել Աննա Զալինյանի «ՉԺԴ-ի և ՀՀ-ի պետական կառավարման առանձնահատկությունները» գիրքը
02/04/2021 15:20
Կիսվել

Լույս է տեսել Աննա Զալինյանի «ՉԺԴ-ի և ՀՀ-ի պետական կառավարման առանձնահատկությունները» գիրքը

Հայաստանի և Չինաստանի պետական իշխանության և կառավարման մարմինների կառուցակարգերի ու գործունեության կազմակերպման համեմատական վերլուծությունը, կառավարման չինական մշակույթի առանձնահատկություններն ու տարածաշրջանի մշակույթների վրա Չինաստանի ունեցած ազդեցությանն ամփոփվել են տնտեսագիտության թեկնածու Աննա Զալինյանի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման առանձնահատկությունները» երկրորդ մենագրությունում: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 1-ին՝ Երևանում:

«Այս գիրքը նվիրված է Չինաստանի կառավարման մշակույթին, փորձել եմ ընթերցողին ներկայացնել Չինաստանի պետական կառավարման համակարգին, ինչպես նաև Չինաստանի քաղաքական և փիլիսոփայական ուսմունքներին»,- իր ելույթում  ասաց գրքի հեղինակը:

Մենագրության մասնագիտական խմբագիր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը նշեց, որ Զալինյանի մենագրությունում կարևորվել են Չինաստանի պատմական և ժամանակակից կառավարման մշակույթի ու կառավարչական գործելակերպի առանձնահատկությունները:

Ըստ Մարկոսյանի՝ հեղինակի տիրապետումը չինարենին, չինարեն բնագրերից օգտվելը, ինչպես նաև Չինաստանում ուսանելու ընթացքում ամենօրյա շփումներով չինական վարվելակարգի ու կառավարման մշակույթի ուսումնասիրությունները թույլ են տվել խորությամբ վերլուծել Չինաստանի պետական կառավարման պատմական  փորձն ու կառավարման մշակույթը: Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է դասեր քաղի հատկապես Չինաստանի կառավարման փորձից:

«Չինացիներն առաջարկում են ամենադինամիկ և ամենալավ մոդելը: Իմ կարծիքով՝ այդ մոդելը լինելու է առաջիկա 70-100 տարվա համաշխարհային տնտեսության աճի հիմնական աղբյուրը: Չինաստանը ավելի շատ վերցնում է պլանավորման գործիքները, որոնք բիզնեսի կարգավորման տեսանկյունից ունեն կարևոր դեր, իսկ ինչ վերաբերվում է մասնավոր սեփականությանը և  դրա իրավունքի պաշտպանությանը, ապա դա չինացիների մոտ ամենալավն է ստացվում»,- ասաց Մարկոսյանը:

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման առանձնահատկությունները» երկրորդ մենագրությունը ունի առավելապես «չինակենտրոն» ուղղվածություն, որի նպատակն է ընթերցողին հնարավորինս  խորությամբ և մանրամասն ներկայացնել Չինաստանի կառավարման առանձնահատկությունները:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57