
Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա
ՀՀ տարածքում, եղանակով պայմանավորված, կան փակ ավտոճանապարհներ:ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա: