
ՌԴ ՊՆ. Խաղաղապահներն ավելի քան 3,5 հազար դիմում են ստացել ստեփանակերտցիներին աջակցելու համար
Ստեփանակերտում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելության կետում:
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Կենտրոնում գործում է նաև անհայտ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց թեմաների վերաբերյալ տեղեկությունների հավաքման «թեժ գիծ»:
«Այսօր դիմել է Արցախի 10 քաղաքացի։ Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհայտ կորած զինծառայողների որոնումը, գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Եվ երկու ֆերմերներ դիմել են իրենց այգիները պայթունավտանգ առարկաներից ականազերծելու համար»,- նշել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:
Ընդամենը օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 3 600 քաղաքացի։ Այդ թվում ավելի քան 800 դիմում ստացվել է «թեժ գծով»:
Հեռախոսով կամ անձամբ դիմումներ ստացող հերթապահ սպաներն անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում են զինծառայողի անհետացման ենթադրվող շրջանի մասին տեղեկությունները, գրանցում նրանց կոնտակտային տվյալները: Բոլոր դիմումները մուտքագրվում են տվյալների բազա և փոխանցվում համատեղ որոնողական խմբեր:
10:30 24/05 | Առք | Վաճառք |
AMD / USD | 447.00 | 454.00 |
AMD / EUR | 480.00 | 484.00 |
AMD / RUR | 7.44 | 7.75 |
դոլար | ||
դոլար | ||
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
14:15 02/022021թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 0.6%-ով