
Air Arabia ավիաընկերությունը Շարմ Էլ Շեյխ- Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր կիրականացնի
Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 25-ից կմեկնարկի Շարմ Էլ Շեյխ -Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր: Այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: