ՄԵԴՎԵԴԵՎԻ ԿԻՆԸ ԽԱՌՆԱԿԻՉ Է, ԱԼԻԵՎԻ ԿԻՆԸ` ՊԼԱՍՏԻԿ ՏԻԿՆԻԿ
Գերմանական Spiegel պարբերականում հայտնվել են Wikileaks-ի կողմից գաղտնազերծված ԱՄՆ դիվանագիտական գաղտնի զեկուցագրերի մանրամասներ, որոնց մեջ ասվում է, որ ՌԴ առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևան փորձում է լարվածություն առաջացնել Մեդվեդևի և Պուտինի միջև: Ամերիկյան դիվանագետները պարզել են նաև, որ Սվետալանա Մեդվեդևան պաշտոնյաների ցուցակ ունի, որոնք ՌԴ նախագահին նվիրված չլինելու պատճառով պետք է ազատվեն աշխատանքից:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան զեկուցագրերից մեկում էլ ասվում է, որ նախագահ Ալիևի կինն այնքան շատ պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել, որ հեռվից նրան և իր դստրերին դժվար է տարբերել: Ասվում է նաև, որ պլաստիկ վիրահատությունների հետևանքով Ադրբեջանի առաջին տիկինը մեծ դժվարությամբ է շարժում իր դեմքը: