Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»-ն Երևանում է
12/07/2021 13:08
Կիսվել

Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»-ն Երևանում է

Աշխարհահռչակ ամերիկացի գրող, «Դա Վինչիի ծածկագիրը», «Հրեշտակներ և Սատանաներ» և «Ինֆեռնո» բեսթսելերների հեղինակ Դեն Բրաունի առաջին  մանկական գիրքը՝ «Վայրի սիմֆոնիա»-ն (Wild Symphony), և համանուն երաժշտական նախագիծն առաջին անգամ կներկայացվեն Հայաստանում (երաժշտության հեղինակը նույնպես Դեն Բրաունն է)։

Նախագիծը համատեղ իրականացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Զանգակ» հրատարակչությունը։

Այսօր կենդանաբանական այգում կայացած միջոցառման ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և  «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը խոսեցին նախագծի մանրամասների մասին։ 

Մաեստրո Սմբատյանը նշեց, որ մեծ ձեռքբերում է Հայաստանում ներկայացնել միջազգային ճանաչում վայելող մի ծրագիր։ Նա «Վայրի սիմֆոնիա»-ն դիտարկեց նվագախմբի կրթական ծրագրերի շրջանակներում. «Վայրի սիմֆոնիա»-ն մանուկների և պատանիների համար ունիկալ հնարավորություն է՝ ծանոթանալու համար նվագախմբի, սիմֆոնիկ երաժշտության, երաժշտական գործիքների հետ։ 

Նշվեց, որ հեքիաթ-համերգը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ ժամը 17.00, Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի «Վայրի սիմֆոնիա»-ն, միաժամանակ էկրանին կներկայացվեն անիմացիոն դրվագներ, համերգային ծրագիրը կուղեկցվի գրքի ընթերցանությամբ։ Կհնչի նաև հեղինակի տեսաուղերձը։ Նույն օրը՝ ժամը 16․00-ին, Մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին կնախորդի համանուն գրքի շնորհանդեսը։ 

«Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը նշեց, որ գրեթե մեկ տարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ քննարկվում էր այս ծրագիրը, և այսօր արդեն այն իրականություն է դառնում։ Ըստ պարոն Մկրտչյանի՝ Դեն Բրաունը գրքում բազմաթիվ տարրեր է կիրառել, որպեսզի գիրքը փոքրիկ ընթերցողներին հաճույք պատճառի։ Գրքում պոետիկ ստեղծագործությունների միջոցով ներկայացված է կենդանիների վարքագիծը։ Եվ քանի որ երեխաները սիրում են ընդօրինակել կենդանիների վարքագիծը, ապա հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հեղինակը փորձում է մաեստրո Մկնիկի միջոցով ընթերցողին փոխանցել տարբեր խորհուրդներ, գիտելիքներ, իմաստնություններ։ Գիրքն առաջին անգամ անգլերեն լույս է տեսել մոտ մեկ տարի առաջ, որից հետո այն թարգմանվել է տարբեր լեզուներով, հրատարակվել է տարբեր երկրներում՝ մեծ ճանաչում վայելելով ամբողջ աշխարհում։ Պարոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ գիրքն ընթերցելուն զուգահեռ հնարավոր է նաև բջջային հավելվածի միջոցով ունկնդրել երաժշտական կատարումները։ Գիրքը հայերեն թարգմանել է Սերգեյ Սարգսյանը։

Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»-ն ներկայացվել է 37 երկրում։ Հեղինակն այս ստեղծագործության մեջ միաձուլել է արվեստի երեք կարևորագույն ճյուղերը՝ գրականությունը, երաժշտությունն ու նկարչությունը։ Այս նախաձեռնությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Զանգակ» հրատարակչությունը Դեն Բրաունի՝ աշխարհում մեծ ճանաչում ստացած նախագիծը հասանելի են դարձնում Հայաստանի երեխաների համար։ 

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04