Արթուր Դալալոյանը ՌԴ ընտրանու կազմում դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն
Հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն։
Օլիմպիական ստուգատեսում Ռուսաստանն, այսպիսով, հռչակվեց օլիմպիական չեմպիոն։ Երկրորդ տեղում Ճապոնիան է, երրորդում՝ Չինաստանը:
Հիշեցնենք՝ այս պահին Ճապոնիայի մայրաքաղաքում ընթանում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված է 33 մարզաձև։ Ռիոյի օլիմպիական ստուգատեսի համեմատությամբ՝ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: 33-ով ավելացել է նաև մեդալների հավաքածուն։ Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ դոլար: