Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ամենայն Հայոց կաթողիկոս. Ազգային, հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա
02/08/2021 11:26
Կիսվել

Ամենայն Հայոց կաթողիկոս. Ազգային, հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա

Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանն սկսվեց տերունական աղոթքով, որը հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով և շնորհավորում նորընտիր պատգամավորներին: Այսօր Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների: Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար պետական քաղաքական գործիչների և ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական պատասխանատվության գիտակցումը հրամայական է: Բոլորիս ձգտումն է մեր Հայրենիքի առաջընթացն ու անվտանգությունը, խաղաղ, բարեկեցիկ կյանքը, որը մեծապես կախված է օրենսդիր մարմնի ու ձևավորվող կառավարության գործունությամբ»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ ընդգծելով, որ արդարությունն ու օրինականությունն են գրավականը երկրի և ժողովրդի բարգավաճման:

Նրա խոսքով, երկրում տիրող ծանր վիճակում, տարածաշրջանում առկա բարդ հանգամանքում ատելության, վրեժխնդրության փոխարեն կենսականորեն անհրաժեշտ են միասնությունն ու հանդարտությունը, հուզումների ու լարվածության թոթափումը:

«Ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային, հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա: Այս խորհրդարանից, կառավարման համակարգից պետք է սերմանվեն սերը, փոխհասկացողությունը, բարի կամեցողությունը: Խորհրդարանի գործունեության ընթացքում հնչող քննադատությունը թող լինեն միայն կառուցելու, սխալները շտկելու նպատակով: Քաղաքական տեսակետների ու բազմակարծության հետ մեկտեղ՝ մեր Հայրենիքի և ժողովրդի լուսավոր ապագայի կերտման ձգտումով աշխատեք համախմբված, մեր պետության անսասանության ներքին ու արտաքին մարտահրավների հաղթահարման, արտագաղթի կանխման, Սփյուռքի հետ կապերն ու գործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ջանքերով: Ամուր պահեք հավատարմությունը հոգևոր, ազգային արժեքների նկատմամբ»,- նշեց Կաթողիկոսը: Նա ընդգծեց, որ Ազգային ժողովի առաքելությունը պետք է արգասավորվի ցանկալի արդյունքներով՝ հանուն Հայրենիքի առաջընթացի, ժողովրդի խաղաղ ու ապահով, արժանապատիվ կյանքի:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85