Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Հայաստանում մեկնարկել է «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի արտադրությունը
20/09/2021 17:46
Կիսվել

Հայաստանում մեկնարկել է «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի արտադրությունը

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն հայտնում են կորոնավարակի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին:

«Սպուտնիկ Լայթ»-ը Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուսի հիման վրա 26 սերոտիպ (rAd26)): Հայաստանում արտադրված դեղամիջոցը նախնական շրջանում կօգտագործվի Հայաստանի բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար։

Հայաստանում «Լիկվոր» դեղագործական ընկերության առաջադեմ արտադրական հնարավորությունների շնորհիվ հնարավոր է եղել հաջողությամբ իրականացնել պատվաստանյութի արտադրությունը․  արտադրական գործընթացի տեխնոլոգիական փոխանցումն իրականցվել է ՌՈՒՆՀ -ի կողմից։ «Սպուտնիկ Լայթ»-ի վավերացված խմբաքանակները կուղարկվեն ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոն (ՀՄԱՀԿ)՝ որակի ստուգման նպատակով։ Հետազոտության ավարտին դրական արդյունքները թույլ կտա սկսել պատվաստանյութի կոմերցիոն արտադրություն։

«Սպուտնիկ Լայթ»-ի արտադրությանը Հայաստանը հավանություն տվել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։ 2021 թվականի փետրվարին Հայաստանում հաստատվել է նաև «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի օգտագործումը։

Մի շարք երկրներում բնակչության պատվաստման ընթացքում «Սպուտնիկ Լայթ»-ի օգտագործումն ապահովել է անվտանգության և արդյունավետության բարձր մակարդակ։ Համաձայն Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Առողջապահության նախարարության հետազոտական տվյալների՝ տարեցների պատվաստման ընթացքում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ցուցաբերել է 78.6-83.7% արդյունավետություն։ Պարագվայում, ըստ երկրի Առողջապահության նախարարության հայտնած տվյալների, զանգվածային պատվաստումների ընթացքում պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 93.5%:

Բարձր անվտանգության և արդյունավետության շնորհիվ մի շարք երկրներում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ներկայումս օգտագործվում է ոչ միայն առանձին, այլև ուսումնասիրվում է այլ արտադրողների դեղամիջոցների հետ համատեղ կիրառությամբ։ Նմանատիպ ուսումնասիրություններ այժմ իրականացվում են Արգենտինայում և ԱՄԷ-ում: Կարգավորող մարմինների կողմից ստացվել է հետազոտությունների իրականացման համար հաստատում Ռուսաստանում և Բելառուսում:

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի փոխանցմամբ․

««Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի արտադրության նախաձեռնումը, որը ցույց է տալիս ավելի բարձր արդյունավետություն, քան կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի երկբաղադրիչ այլ դեղամիջոցները, համաճարակի դեմ պայքարում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության կարևոր փուլ է: «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի տեղական արտադրությունը հնարավորություն կտա արագացնել բնակչության պատվաստումը, խուսափել լոգիստիկ ծախսերից և ավելի արագ ձևավորել զանգվածային դիմադրողականություն»:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հիմնական առավելությունները.

  • «Սպուտնիկ Լայթ»-ը աշխարհում առաջինը գրանցված «Սպուտնիկ V» կորոնավարակի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուսի հիման վրա 26 սերոտիպ (rAd26)):
  • ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի լաբորատոր հետազոտությունների համաձայն՝ «Սպուտնիկ Լայթ»-ն արդյունավետ է կորոնավարակի նոր տեսակների դեմ։
  • «Սպուտնիկ Լայթ»-ը չի պահանջում պահեստավորման և լոգիստիկ հատուկ պայմաններ։
  • «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված և ստուգված հարթակի վրա, որի կարևոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը, որոնք հաստատվել են աշխարհում երկու տասնամյակների ընթացքում անցկացված առավել քան 250 կլինիկական փորձարկումների արդյունքում (պատվաստանյութերի կազմում մարդու ադենովիրուսների օգտագործման պատմությունը սկսվել է 1953 թվականից):

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) ստեղծվել է 2011 թ.-ին ռուսական ընկերությունների բաժնետիրական կապիտալում արտասահմանյան առաջատար ֆինանսական և ռազմավարական ներդրողների հետ համատեղ ներդրումներ իրականացնելու նպատակով։ Հիմնադրամը հանդես է գալիս որպես ռուսաստանյան տնտեսություն ուղղակի ներդրումների ներգրավման կատալիզատոր։

Այս պահի դրությամբ ՌՈՒՆՀ-ն ունի օտարերկրյա գործընկերների հետ ավելի քան 80 նախագծերի համատեղ իրականացման հաջող փորձ՝ 2,1 տրիլիոն ռուբլի ընդհանուր ծավալով, որոնք ընդգրկում են Ռուսաստանի Դաշնության մարզերի 95%-ը: ՌՈՒՆՀ պորտֆելային ընկերություններում աշխատում է ավելի քան 1 միլիոն աշխատակից, նրանց տարեկան եկամուտը կազմում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 6%-ը: ՌՈՒՆՀ-ն 18 երկրների առաջատար միջազգային համաներդրողների հետ համատեղ ստեղծել է ռազմավարական գործընկերություններ՝ ավելի քան 40 միլիարդ դոլար ընդհանուր գումարի չափով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել https://rdif.ru/ կայք։ 

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69