Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Rhisotope ծրագրի առաջին փուլը հաջողությամբ ավարտվեց
21/09/2021 18:50
Կիսվել

Rhisotope ծրագրի առաջին փուլը հաջողությամբ ավարտվեց

Հաջողությամբ ավարտվեց Ռոսատոմի Rhisotope գործընկերային ծրագրի առաջին փուլն՝ ուղղված ճառագայթային տեխնոլոգիաների միջոցով Հարավային Աֆրիկայում ռնգեղջյուրների որսագողության դեմ պայքարին. ռադիոիզոտոպների ներմուծում կենդանու եղջյուրի մեջ: Նախագծի վերջնական նպատակն է համակարգերի միջոցով աշխարհի օդանավակայաններում հայտնաբերել ռնգեղջյուրների ապօրինի շրջանառությունը:

Նախագծի առաջին փուլն ուղղված էր ապացուցելուն, որ եղջյուրներում ներարկվող կայուն իզոտոպները չեն ներթափանցում կենդանիների մարմիններ: Դա ապացուցելու համար Rhisotope նախագծի երկու գլխավոր հերոսները՝ ռնգեղջյուրներ Իգորը և Դենվերը չորս ամիս գտնվել են մասնագետների հսկողության ներքո: Կենդանիներին պահել են առանձին ճամբարում, որտեղ նրանց ուշադիր հետևել են: Բարձր ոևակավորում ունեցող ռեյնջերները ամեն օր հավաքել ու հետազոտել են կենդանիների արտաթորանքները և արյան նմուշառումներ արել: Փորձանմուշների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանիների եղջյուրներից ռադիոիզոտոպի շարժ չի գրանցվել:

Գիտական ​​տեսանկյունից, առաջին փուլի հաջողությունը ցույց է տալիս, որ նախագծի համար մշակված հատուկ տեխնիկայով եղջյուր մտնող ռադիոիզոտոպները կմնան եղջյուրի մեջ և չեն ներթափանցի կենդանու մարմին:

Հետազոտական ​​նախաձեռնությանը մասնակցում են Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Ռոսատոմը դարձել է յուրահատուկ ծրագրի առանցքային գործընկերը: Այժմ թիմը պատրաստ է անցնել երկրորդ փուլին, որը նվիրված է ճառագայթային չափաբաժինների մոդելավորմանը, որը ոչ միայն տեսանելի կդարձնի եղջյուրը գոյություն ունեցող ճառագայթային մոնիտորներին ամբողջ աշխարհում, այլև, միևնույն ժամանակ, ոչ մի վնաս չի հասցնի կենդանուն:

«Գիտական ​​համագործակցությունը պետք է դուրս գա սահմաններից, ժամային գոտիներից ու մայրցամաքներից, եթե ցանկանում ենք փրկել մեր ընդհանուր տունը և լուծել բնապահպանական խնդիրներ: Մենք շատ ուրախ ենք, որ այս նախագիծը կընդգրկվի Հարավային Աֆրիկայի և Ռուսաստանի միջև հաջող նախաձեռնությունների ցանկում»,- ասաց Հարավային Աֆրիկայում Ռուսաստանի դեսպան Իլյա Ռոգաչովը:

Հետազոտական ​​ծրագրի ավարտից հետո նախագիծը կտարածվի ամբողջ Աֆրիկայում և այլ մայրցամաքներում: Բնապահպանական կազմակերպությունները կկարողանան անվճար վերապատրաստում անցնել: Նախագիծը կարող է կիրառվել նաև անհետացող այլ տեսակների փրկության համար:

«Rhisotope նախագիծը հասել է իր առաջին կարևորագույն փուլին՝  կարգավորող մարմնին, կենդանիների էթիկայի համալսարանական հանձնաժողովին և ռնգեղջյուրի բարօրության համար շահագրգիռ կողմերին ապացուցելու, որ այն լիովին անվտանգ է կենդանիների համար»,- ասում է նախագծի հիմնադիր, Վիթս համալսարանի ճառագայթման և առողջության ֆիզիկայի բաժանմունքի տնօրեն, պրոֆեսոր Ջեյմս Լարկինը:

Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում  Ռոսատոմի գործադիր տնօրեն Ռայան Կոլյերը վստահ է, որ միջուկային գիտությունը հիմնարար դեր կխաղա ռնգեղջյուրների և ընդհանրապես մոլորակի պաշտպանության գործում: «Մենք աներևակայելի հպարտ ենք, որ առանցքային դերակատարում ունենք այս զարմանահրաշ նախաձեռնության մեջ, որը կօգնի փրկել այս անհավատալի կենդանիներին անխուսափելի անհետացումից»,-ասաց նա:

Rhino նախագիծը՝ WITS համալսարանի, աշխարհի առաջատար միջուկային գիտնականների, հետազոտողների, հարավաֆրիկյան ռնգեղջյուրների սեփականատերերի և աշխարհի լավագույն անասնաբույժների նախաձեռնությունն է` ուղղված ռնգեղջյուրի որսագողությունը զգալիորեն նվազեցնելուն: Տեղադրելով ռադիոակտիվ նյութը ռնգեղջյուրի եղջյուրում, մենք անհնար ենք դարձնում այդ եղջյուրի փոխադրումը աշխարհի օդանավակայաններով ու ստեղծում արդյունավետ միջոց` նվազեցնելու պահանջարկը և պաշտպանելու ռնգեղջյուրներին: Սա հսկայական քայլ է այդ անհետացող տեսակը պաշտպանելու գործում: Եթե ​​եղջյուրի նկատմամբ հետաքրքրությունը նվազի, դրա հետ մեկտեղ կնվազի որսագողությունը: Այս երկու խնդիրները անքակտելիորեն կապված են:

Նախագծի նպատակն է ստեղծել հուսալի և արդյունավետ միջոցներ` զգալիորեն նվազեցնելու որսագողերի թիվը և եղջյուրների համար ռնգեղջյուրների սպանդը: Rhisotope նախագծի շրջանակում կմշակվի ռնգեղջյուրի պաշտպանության արդյունավետ գործիք:

Ռնգեղջյուրի առևտուրը դարձել է խոշորագույն հանցավոր սինդիկատների համար ևս մեկ եկամտի աղբյուր: Թեև ռնգեղջյուրի եղջյուրի առևտուրն անօրինական է և միջազգայնորեն արգելված, կան շատ երկրներ, որոնք նպաստում են եղջյուրների ապօրինի վաճառքին: Շնորհիվ այս նախագծում Ռոսատոմի ներդրած միջազգային միջուկային ու ճառագայթային փորձի, այն զգալի ավանդ կունենա ռնգեղջյուրների փրկության և պաշտպանության գործում՝ նվազեցնելով որսագողերի և վերջնական օգտագործողների կողմից ռնգեղջյուրի եղջյուրների նկատմամբ հետաքրքրությունը՝ առկա ճառագայթային տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման միջոցով: Դա թույլ կտա որսագողության դեմ պայքարի խմբերին աշխատել ավելի արդյունավետ, ինչպես նաև կօգնի Հարավային Աֆրիկայի միջազգային և իրավապահ մարմիններին հետևել ռնգեղջյուրների թրաֆիքինգի ալիքներին՝ օգտագործելով օդանավակայաններում ու նավահանգիստներում միջուկային անվտանգության առկա հնարավորությունները:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84