
Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 259,779-ի (+772)
Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 779 դեպք, որոնցից 240 730-ն` առողջացած, 5277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12567 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 698 811 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1205 է: