
Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 298,069-ի (+1,517)
Հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է 1517 նոր դեպք: Մեկ օրում արձանագրվել է մահվան 57 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298 069 դեպք, որոնցից 263 002-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6112 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1265 է: