Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից տնտեսվարողներից կաշառք վերցնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
27/10/2021 11:49
Կիսվել

ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից տնտեսվարողներից կաշառք վերցնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021-ի հունիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի պետն ու մի խումբ աշխատակիցներ կատարել են կոռուպցիոն չարաշահումներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, նախնական համաձայնության գալով Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի համայքններում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 4 տնտեսվարող սուբյեկտների տնօրեն կամ փաստացի սեփականատեր հանդիսացող 5 անձի հետ, նրանց կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգումներ չիրականացնելու, ստուգումների ընթացքում ի հայտ եկած խախտումներն ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու համար 2021-ի մայիս-հունիսի ընթացքում նշված պաշտոնյաները նրանցից պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 1.800.000 ՀՀ դրամ կաշառք, որից փաստացի ստացել են 1.600.000 ՀՀ դրամը և բաժանել միմյանց միջև, իսկ մնացած 300.000 ՀՀ դրամը պայմանավորվել են մաս-մաս ստանալ առաջիկա ամիսների ընթացքում։

«Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ աշխատակից հանդիսացող 4 պաշտոնատար անձի և նշված տնտեսվարող սուբյեկտների 5 աշխատակիցների»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մեղադրանքներն առաջադրվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի պետին, երեք գլխավոր օպերլիազորի։

Ըստ աղբյուրի՝ ՊԵԿ աշխատակից հանդիասցող 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (հետագայում մեկի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է գրավ), մյուսների նկատմամբ վերջնարդյունքում կիրառվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

«Նախաքննության ընթացքում տնտեսվարող ընկերությունների տնօրեն հանդիսացող 2 անձի նկատմամբ դատախազի համաձանյությամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով՝ հաշվի առնելով, որ նրանք տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, աջակցել են հանցագործության բացահայտմանը:

2021թ. հոկտեմբերի 25-ին մյուս 7 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:

Մի քանի այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված տարատեսակ խախտումները ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու դեպքերի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դրանցում ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահտականներ տալու ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01