Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Հուշ-ցերեկույթ ու ցուցահանդեսէ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Հայկազ Մկրտչյանի ծննդյան 21-ամյակին
01/11/2021 16:57
Կիսվել

Հուշ-ցերեկույթ ու ցուցահանդեսէ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Հայկազ Մկրտչյանի ծննդյան 21-ամյակին

Հոկտեմբերի 31-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի են ունեցել Հուլիսյան մարտերի և Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Հայկազ Մկրտչյանի ծննդյան 21-ամյակին նվիրված միջոցառում և հերոսի նկարների ու իրերի ցուցահանդես:

Հերոսին նվիրված հուշ-ցերեկույթին ներկա էին Հայկազի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն ու ուսուցիչները, հրամանատարներն ու մարտական ընկերները, Հայկազի սիրելի երգիչ-երգչուհիները: 

Միջոցառման ընթացքում ներկայացվել է հերոսի կենսագրությունը, հրամանատարները, ընկերներն ու ուսուցիչները նրա մասին հուշեր են պատմել, Հայկազի սիրելի երգիչները հանդես են եկել կատարումներով: 

Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկը, մեզ հետ զրույցում պատմեց, որ հուշ-ցերեկույթը նախաձեռնել են եղբոր մտերիմ ընկերներից մեկի հետ՝ որոշելով նրա ծննդյան 21-ամյակին ոչ թե սգալ, այլ հիշել Հայկազին այնպես, ինչպիսին նա կար՝ պայծառ ու լուսավոր. «Եղբայրս շատ էր սիրում իր ծննդյան օրը, անցյալ տարի անհամբեր սպասում էր, թե ով պետք է իրեն շնորհավորի, սակայն ծննդից երկու օր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, վիրավորվել է և 12 օր շարունակ անգիտակից վիճակում եղել: Ու քանի օր մենք ոչ մի կերպ չենք հասցրել եղբորս 20-ամյակը շնորհավորել, որոշեցինք նմանօրինակ միջոցառում կազմակերպել՝ իր հարազատ մարդկանցով, սիրելի երգերով ու նկարներով, քանի որ Հայկազը լուսանկարվել շատ էր սիրում»: 

Հուշ-ցերեկույթին հրավիրված էին Հայկազի սիրելի երգիչները՝ Սոնա Ռուբենյանն ու Գոռ Սուջյանը, որոնց կատարումները սիրում էր հերոսը. «Հայկազը շատ էր լսում Գոռ Սուջյանի երգերը, հատկապես երբ տխուր էր լինում: Նրա հեռախոսի երգացանկում տեսանք, որ հոկտեմբերի 13-ին՝ Արցախ տեղափոխվելուց մեկ օր առաջ, վերջին լսած երգը եղել է Արսեն Սաֆարյանի «Հերոս տղերք» երգը, որը հավանաբար ուժ է տվել նրան»: 

Ցուցահանդեսին ցուցադրվել են Հայկազի զինվորական լուսանկարները, մարտի դաշտից բերված իրերն ու անգամ այն ԱԹՍ-ի բեկորը, որից նա վիրավորվել է:

Հայկազ Զավենի Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից մարտական ծառայության հերթապահության շքանշանով:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88