
Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 310,629-ի (+1,232)
Հայաստանում նոյեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551 բուժառու:
Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 10 281 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1232 նոր դեպք, առողջացել է 1591 մարդ, մահացել՝ 62-ը:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է: